Օհանյան. «Մեզ պետք է նոր քաղաքական վերնախավ»

© Sputnik / Asatur Yesayants Новый политический союз "Дашинк". Сейран Оганян
Новый политический союз Дашинк. Сейран Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը կածում է, որ Մեզ պետք է նոր քաղաքական վերնախավ։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Մեզ պետք է նոր քաղաքական և նոր պետական վերնախավ. միայն այդպես կարող ենք մեծացնել մեր անվտանգությունը, փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Այս համակարգով մեր առաջընթացի ռեսուրսներն արդեն սպառվել են, մեզ պետք է նոր քաղաքական և նոր պետական վերնախավ. միայն այդպես կարող ենք մեծացնել մեր անվտանգության աստիճանը», — հայտարարեց Սեյրան Օհանյանը՝ նշելով, թե ունեն լուրջ թիմ, ովքեր ներկայացնելու են ոլորտային ռազմավարական վերանայումներ»,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` ազգային անվտանգության ապահովման առաքելությունը միայն բանակի ուսերին չէ, թեև այն դիտարկվում է որպես առավել կայացած կառույց։ Այնուամենայնիվ, շատ բան կախված է տնտեսության վիճակից և միգրացիոն քաղաքականությունից։ Այս հարցում կարևոր է տնտեսական կայունությունը, հայրենասիրական դաստիարակությունը։ Անհրաժեշտ է նաև գործի դնել երկրի գիտատեխնիկական ներուժն ու զբաղվել կրթության հարցերով։ Միայն նման համալիր մոտեցման արդյունքում երկրի համար այդքան կարևոր հարցի լուծման ժամանակ կարելի է դրական արդյունքների հասնել, կարծում է Օհանյանը։

Օհանյանը նշեց, որ իրենց դաշինքում պրոֆեսիոնալների լուրջ թիմ է հավաքվել, որոնք ներկայացնելու են ոլորտային ռազմավարական վերանայումներ։

Նախկին նախարարի խոսքով` ճանապարհը հեշտ չի լինելու։

ԱԺ ընտրությունների մասնակիցների ցուցակները - Sputnik Արմենիա
ԱԺ ընտրություններ. ովքե՞ր են ցուցակներում

«Ապացույցը` մեր նկատմամբ, անձամբ իմ նկատմամբ ծավալված արշավը։ Դրանում ներգրավված են երկրի տարբեր քաղաքական ուժերն ու ԶԼՄ-ները։ Միամիտ կլինի կարծել, որ մենք բոլորս այդ խոչընդոտները հաշվի չենք առել և չենք նախապատրաստվել դրանք հաղթահարելու համար», — ընդգծեց Օհանյանը։

«Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ եթե դաշինքը հաջողության հասնի, առանձնահատուկ դեր է հատկացվելու քաղաքացիական հասարակությանը։ Նրա կարծիքով` այն մեծ ներուժ ունի ապագա բարեփոխումների իրականացման հարցում, և այդ ներուժն անհրաժեշտ է օգտագործել։

«Սուր է դրված նաև քաղբանտարկյալների հարցը։ Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է «մրցեն» քաղբանտարկյալների թվաքանակի հարցում։ Ադրբեջանի հետ ոչ մի հարցում պետք չէ մրցել, բոլոր ցուցանիշները պետք է համեմատել զարգացած երկրների հետ», — ասաց Մարտիրոսյանը։

Մյուս կողմից` Մարտիրոսյանի խոսքով, երկրի հասարակական-քաղաքական կյանքում սփյուռքին ներգրավելու ծրագրի շնորհիվ իրենց դաշինքը շահավետորեն տարբերվում է մյուս քաղաքական ուժերից։ Նախկին պատգամավորի կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանի և Օսկանյանի կապերը երաշխիքն են այն բանի, որ սփյուռքը մեծ ներդրում կանի Հայաստանում, կնպաստի երկրի զարգացմանը։

«Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանն էլ նշեց, որ դաշինքի ծրագիրը կարևոր և արդիական փոփոխություններ է նախատեսում քաղաքականության մեջ։

Степан Сафарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սաֆարյան. Ծառուկյանը իշխանությունը վերցնելու խնդիր չի դրել

«Քաղաքականության փիլիսոփայության կտրուկ փոփոխություն կլինի։ Այսօր բյուջեն է տնտեսական զարգացում թելադրում։ Այսօր իշխանությունն անում է ամեն ինչ բյուջեն լցնելու համար։ Մեր նպատակը տնտեսական զարգացումն է, քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը։ Չպետք է բյուջեն քաղաքականություն թելադրի», — նշեց Օսկանյանը։

Այժմ, նրա կարծիքով, բիզնեսն այնքան է սերտաճել քաղաքականության հետ, որ ներկայիս իշխանությունը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, ոչինչ անել չի կարողանա։

«Նրանք կարող են միայն ամեն տեղից գումարներ հավաքել բյուջեն լցնելու համար», — կարծում է քաղաքական գործիչը։

«Մենք համոզված ենք, որ տնտեսությունը շատ արագ կարելի է ոտքի հանել», — ասաց Օհանյանը` նշելով, որ դրա համար անհրաժեշտ է մոտ ապագայում ավարտել ԵՄ-ի հետ ասոցացման շուրջ բանակցությունները։

Русская версия

Լրահոս
0