Պատգամավորի թեկնածուները գերազանց են հանձնել հայերենի քննությունը

© Sputnik / Асатур Есаянц Национальное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԿԳՆ-ում տեղի է ունեցել ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երկու քաղաքացիներից ստացել է դիմում հայտ և սահմանված ժամկետում և հաստատված ընթացակարգով փետրվարի 15-ին և փետրվարի 16-ին կազմակերպվել է հայերենի իմացությունը ստուգող քննություն:

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող երկու քաղաքացիները ստացել են հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար միավորներ (30 միավոր՝ 30 առավելագույնից):

ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիներին տրամադրվել է հայերենի իմացությունը հավաստող տեղեկանք:

Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող երեք քաղաքացիներ հանձնել են հայերենի իմացությունը ստուգող քննություն և ստացել համապատասխան տեղեկանք:

Լրահոս
0