Ստաս Նամինը ծրագրում է ցուցահանդես կազմակերպել Բոբ Դիլանի հետ

© Asatur YesayantsВыставка картин Стаса Намина в Ереване
Выставка картин Стаса Намина в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փետրվարի 17-27–ը Հայաստանի նկարիչների միությունում ընթանում է երաժիշտ, նկարիչ և ռեժիսոր Ստաս Նամինի ցուցահանդեսը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Երաժիշտ, ռեժիսոր և նկարիչ Ստաս Նամինի նկարների շարքը նվիրված է Հայաստանին, Ղարաբաղին, Հայոց ցեղասպանությանը և հայկական եկեղեցիներին։ Ցուցահանդեսի այցելուներին կներկայացվեն Նամինի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, ինչպես նաև դիմանկարները։ Նամինը հիմնականում նկարում է իր ազգականներին` պապիկին, մորը, տղային։ Հայտնի ռուս երաժիշտը պատմեց անվանի երաժիշտ, նկարիչ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Բոբ Դիլանի հետ իր համատեղ ծրագրերի մասին։ «Մենք ուզում ենք Բոբ Դիլանի հետ համատեղ ցուցահանդես բացել Ամերիկայում և այլ երկրներում», — ասաց Նամինը։

Երաժիշտը խոստովանեց, որ հոգով է աշխատում է իր նկարների վրա, իսկ նրա աշխատանքների արդյունքը կգնահատեն երևանցիները։ «Ես անում եմ այն, ինչ զգում եմ։ Չգիտեմ, թե դա ինչ ոճ է կամ ուղղություն։ Ամեն ինչ ինտուիտիվ եմ անում», — նշեց նա։ Նա նաև հավելեց, որ Ղարաբաղում վավերագրական ֆիլմ է դիտել պատերազմի մասին։

«Մի բան է, երբ պատմում են պատերազմի մասին, բոլորովին այլ բան է, երբ դու տեսել ես պատերազմ, անցել դրա միջով», — ասաց երաժիշտը։

Ստաս Նամինը իր «Պատմություն» նկարը նվիրել է արցախյան պատերազմին։

© Asatur YesayantsՍտաս Նամինի ցուցահանդեսը Երևանում
Ստաս Նամինի ցուցահանդեսը Երևանում - Sputnik Արմենիա
1/5
Ստաս Նամինի ցուցահանդեսը Երևանում
© Asatur YesayantsՍտաս Նամինի ցուցահանդեսը Երևանում
Ստաս Նամինի ցուցահանդեսը Երևանում - Sputnik Արմենիա
2/5
Ստաս Նամինի ցուցահանդեսը Երևանում
© Asatur YesayantsՍտաս Նամինի ցուցահանդեսը Երևանում
Ստաս Նամինի ցուցահանդեսը Երևանում - Sputnik Արմենիա
3/5
Ստաս Նամինի ցուցահանդեսը Երևանում
© Asatur YesayantsՍտաս Նամինի ցուցահանդեսը Երևանում
Ստաս Նամինի ցուցահանդեսը Երևանում - Sputnik Արմենիա
4/5
Ստաս Նամինի ցուցահանդեսը Երևանում
© Asatur YesayantsՍտաս Նամինի ցուցահանդեսը Երևանում
Ստաս Նամինի ցուցահանդեսը Երևանում - Sputnik Արմենիա
5/5
Ստաս Նամինի ցուցահանդեսը Երևանում
1/5
Ստաս Նամինի ցուցահանդեսը Երևանում
2/5
Ստաս Նամինի ցուցահանդեսը Երևանում
3/5
Ստաս Նամինի ցուցահանդեսը Երևանում
4/5
Ստաս Նամինի ցուցահանդեսը Երևանում
5/5
Ստաս Նամինի ցուցահանդեսը Երևանում

Русская версия

Լրահոս
0