Նալբանդյանն ու Մամեդյարովն ընթրել են Մյունխենում

© Sputnik / Дмитрий Коробейников / Անցնել մեդիապահոցРатуша - символ города Мюнхена
Ратуша - символ города Мюнхена - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հրավերով Մյունխենում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի համատեղ ընթրիքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Резиденция президента НКР. Степанакерт - Sputnik Արմենիա
ԵԱՀԿ–ն Արցախի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Նալբանդյանը Գերմանիա է մեկնել Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով։

Ինչպես հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։

Русская версия

Լրահոս
0