00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Արթուր Խաչատրյան
Սահմանազատումն իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է․ Արթուր Խաչատրյան
13:06
3 ր
Ռուբեն Ռուբինյան
Ձեր տրամաբանությամբ՝ սա ջունգլի է, ով որտեղ ուզում, այնտեղ կանգնում է․ Ռուբեն Ռուբինյան
13:10
2 ր
Արծվիկ Մինասյան
Եթե մեր դաշնակիցները ՌԴ-ն ու Իրանն են, ձերն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են․ Արծվիկ Մինասյան
13:12
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յանա Եգորյանը` հոր մասին. նրան տեսնելու մեծ ցանկություն չունեմ

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցЯна Егорян
Яна Егорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրկնակի օլիմպիական չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը 17 տարի չի տեսել հորը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Կրկնակի օլիմպիական չեմպիոն, 23-ամյա Յանա Եգորյանի հայրը`Կարապետ Ալավերդյանը բնակվում է Երևանում։ Յանան չի տեսել նրան 17 տարի։ Ծնողները բաժանվել են, երբ նա վեց տարեկան է եղել։ Մայրն աղջկան տվել է իր ազգանունը, քանի որ Յանայի հոր հետ նրա ամուսնությունը գրանցված չի եղել։ «Էքսպրես Գազետա» հրատարակությանը տված հարցազրույցում մարզուհին պատմել է հոր հետ հարաբերությունների մասին։

Яна Егорян - Sputnik Արմենիա
Սուսերամարտիկ Յանա Եգորյանը դարձել է Nike–ի տեսահոլովակի հերոսուհին

«Նրան տեսնելու մեծ ցանկություն չունեմ։ Ինձ դաստիարակել է ոչ թե նա, այլ մայրս։ Երկար ժամանակ չեմ շփվել հորս հետ։ Առաջին անգամ խոսել ենք հեռախոսով, երբ ես 14 տարեկան էի։ Մենք շնորհավորում ենք միմյանց տոների, ծննդյան օրվա առթիվ», — պատմել է Եգորյանը։

Սուսերամարտուհին նշել է, որ ինչպես նախկինում, այսօր էլ նա հոր հետ չի հանդիպում։

Մի քիչ անձնականի մասին

Յանան հիմա հանդիպում է Ռուսաստանի ռապիրայի հավաքականի մարզիկ Թիմուր Սաֆինի հետ։ Թիմուրը 24 տարեկան է, նա ծնվել է Ուզբեկստանում` թաթարական ընտանիքում։ Ավելի ուշ նա ծնողների հետ տեղափոխվել է Ռուսաստան և հիմա ապրում է Ուֆայում։

Ռուսաստանի հավաքականի սուսերամարտիկների համար Յանայի և Թիմուրի ռոմանտիկ հարաբերությունները գաղտնիք չեն։ Ինչպես գրում է հրատարակությունը, Եգորյանը ճարպիկ աղջիկ է։ Երևում է` նա ոչնչից չի վախենում։ Ալպերում Եգորյանը թռչել է ուղղաթիռով, իսկ Մերձմոսկվայում թռչել է ճոպանով։

Ես շատ ընկերներ ունեմ Ադրբեջանում

Այն հարցին, թե արդյո՞ք Եգորյանը բացասական վերաբերմունք է զգում արտասահմանյան մարզիկների կողմից, նա պատասխանել է. «Այո, կա նման բան։ Մենք ապրում ենք այնպիսի սոցիումում, երբ մարդիկ վարժվել են ամբոխային մտածելակերպին։

Яна Егорян - Sputnik Արմենիա
Յանա Եգորյանը Ռուսաստանի հպարտությունն է

Ես դեպքեր գիտեմ, երբ երկու հարևան երկրների սուսերամարտիկները երկար տարիներ ընկերություն են արել, իսկ հիմա ատում են միմյանց։ Դա հիմարություն է», — ասաց Եգորյանը։

Նրա խոսքով` այնտեղ` վերևում, ամեն ինչ որոշում են քաղաքական գործիչները, իսկ տառապում են սովորական մարդիկ։

«Բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա սեփական կարծիքը։ Ես ազգությամբ հայ եմ։ Այնպես է ստացվել, որ շատ ընկերներ ունեմ Ադրբեջանից։ Ես թքած ունեմ, որ Հայաստանն Ադրբեջանի հետ բարձր մակարդակում ինչ-որ խնդիրներ ունի։ Ում հետ կուզեմ, նրա հետ էլ ընկերություն կանեմ», — նշել է Եգորյանը։

Բացի այդ, Ռուսաստանի սուսերամարտի հավաքականի գլխավոր մարզիչն ադրբեջանցի է` Իլգար Մամեդովը։

Русская версия

Լրահոս
0