Սուրենյան. «Օդի ջերմաստիճանն Աշոցքում հասել է -30 աստիճանի

© Sputnik / Asatur YesayantsЗаснеженный Ереван
Заснеженный Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն օդի ջերմաստիճանի վերաբերյալ տվյալներ է ներկայացրել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Գագիկը Սուրենյանը նշել է, որ անցած գիշեր հանրապետության տարածքում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն:

«Օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է —30, Ծաղկահովտում —28, Գավառում, Գյումրիում, Ապարանում, Վարդենիսում —26-ից —27, Սիսիանում, Տաշիրում, Ամասիայում, Հրազդանում, Մարտունիում, Շորժայում —23-ից —24, Արարատյան դաշտում —18-ից —22 աստիճանի»,- գրել է Սուրենյանը:

Օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է եղել 10-15 աստիճանով:

 

Լրահոս
0