Երթի մեկնարկը կտա Արմեն Ամիրյանը. գրախանութ` անիվների վրա

© АРКАкниги
книги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Հայաստանի մշակութային հիմնադրամը` Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ընթերցողների համար նվեր են պատրաստել:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Փետրվարի 19-ին` ժամը 12:00-ից մինչև երեկո, Հայաստանի առաջին շարժական գրախանութը` «ԳրաԲուսը» կշրջի Երևանի համայնքներում և ներկայացված բոլոր գրքերը կվաճառի 20-30% զեղչով:

Գրքերը կվաճառեն մշակույթի և գրականության ոլորտների սիրված և ճանաչված գործիչներ:

Փետրվարի 19-ին` ժամը 12:00-ին, Ազատության հրապարակում «ԳրաԲուսի» երթի պաշտոնական մեկնարկը կտա ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Ընթերցողները հնարավորություն կունենան ձեռք բերել իրենց սիրելի գրքերը սահմանված զեղչով:

Լրահոս
0