Շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը

© Sputnik / Aram NersesyanГагик Суренян в пресс-центре Sputnik Армения
Гагик Суренян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «ջերմ» գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Աֆրիկայի շրջաններից դեպի Հայաստան են տեղաշարժվում տաք օդային հոսանքներ: Այս մասին հայտնում է Գագիկ Սուրենյանը:

«Շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը: Ըստ նախնական կանխատեսումների՝ դեպի Հայաստան Աֆրիկայի շրջաններից արդեն տեղաշարժվում են տաք օդային հոսանքներ: Հիմա ճշտում ենք դրա ներթափանցման օրն ու ջերմաստիճանի բարձրացման չափը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է Սուրենյանը:

Սուրենյանն ավելի վաղ մեկ այլ գրառում էր կատարել՝ նշելով, որ փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության տարածքում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն, և օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է —30, Ծաղկահովտում —28, Գավառում, Գյումրիում, Ապարանում, Վարդենիսում —26-ից —27, Սիսիանում, Տաշիրում, Ամասիայում, Հրազդանում, Մարտունիում, Շորժայում —23-ից —24, Արարատյան դաշտում —18-ից —22 աստիճանի»,- գրել է Սուրենյանը:

Այս գիշեր օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է եղել 10-15 աստիճանով:

Լրահոս
0