Մխիթարյանը վերսկսել է մարզումները

© REUTERS / Jason CairnduffГенрих Мхитарян и Жозе Моуринью
Генрих Мхитарян и Жозе Моуринью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թեթև մրսածություն ունի։ Այժմ արդեն հայ ֆուտբոլիստը պատրաստվում է ֆուտբոլային հաջորդ հանդիպմանը:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Հենրիխ Մխիթարյանն արդեն վերսկսել է մարզումները: Այս մասին հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը: Ժոզե Մոուրինյոն ավելի վաղ նշել էր, որ հայ ֆուտբոլիստը թեթև մրսածություն ուներ, ինչի պատճառով բաց էր թողել «Սենթ Էտյենի» հետ առաջին հանդիպումը:

Генрих Мхитарян держит футболку своего нового футбольного клуба - Манчестера Юнайтеда - Sputnik Արմենիա
BBC-ի անդրադարձը Հենրիխ Մխիթարյանին

«Մենք մի փոքր խնդիր ունենք Ռունիի, Կարրիկի ու Մխիթարյանի հետ: Առավոտյան Միկին մրսած էր եկել բազա: Մյուս ֆուտբոլիստներն առողջ են և լավ մարզավիճակում»,- ասել էր Մոուրինյոն:

M.E.N-ի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստն արդեն ապաքինվել է և վերսկսել է մարզումները։

Մանչեսթերցիների մարզչական շտաբը հույս ունի, որ Մխիթարյանը կկարողանա մասնակցել Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի՝ «Բլեքբերնի» հետ փետրվարի 19-ին կայանալիք հանդիպմանը։

Русская версия

Լրահոս
0