Լեոնիդ Ագուտինին խնդրել են հայերեն երգել

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցПевец Леонид Агутин
Певец Леонид Агутин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ և տաղանդավոր զույգերից մեկի` Անժելիկա Վարումի և Լեոնիդ Ագուտինի՝ Ստավրոպոլում կայացած համերգի ժամանակ հետաքրքրիր դեպք է տեղի ունեցել:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի երկրպագուները Ստավրոպոլում կայացած համերգի ժամանակ խնդրել են նրան հայկական երգ կատարել, հայտնում է The Caucasus post առցանց պարբերականը:

«Ագուտինին ծաղիկներ և գրություններ էին փոխանցում, որոնցից մեկում հայկական երգ կատարելու խնդրանք կար: Արտիստը մի պահ շփոթվեց և ասաց, որ ժամանակին նման երգ կար իր երգացանկում, սակայն այժմ ո՛չ բառերն է հիշում, ո՛չ էլ երաժշտությունը», — գրում է պարբերականը:

Համերգային ծրագրում հիմնականում ներառված են եղել Ագուտինի և Վարումի հին ու ժամանակի ընթացքում հիթ դարձած երգերից՝ «Половина сердца», «Оле-Оле», «Февраль»:

Певец Леонид Агутин - Sputnik Արմենիա
Լեոնիդ Ագուտինը դիմել է հայերին

Ագուտինը համերգային ծրագրում նոր երգեր էր ներառել նաև իր վերջին «Тайна склеенных страниц» ալբոմից:

Երգիչը նշել է, որ իրենք միշտ Ստավրոպոլ են այցելում են տարվա նույն եղանակին` ցուրտ փետրվարին, և ամեն անգամ հյուրանոցի իրենց համարից նույն ձնառատ Ստավրոպոլն են տեսնում: Անժելիկա Վարումը մի քանի երգ է կատարել առանց ամուսնու: Նա ամբողջովին փոխել է իմիջը` կարճ սանրվածք և կրունկները ծածկող նրբաճաշակ զգեստ:
Համերգը եզրափակող «Февраль» և «На сиреневой луне» երգերի ժամանակ հանդիսատեսը երգել է արտիստների հետ:

Русская версия

Լրահոս
0