Ադրբեջանը քոռ ու փոշման որոշել է վերադառնալ

© Sputnik / Asatur YesayantsКонференция на тему "Блокада Степанакерта. 25 лет спустя". Артак Закарян
Конференция на тему Блокада Степанакерта. 25 лет спустя. Артак Закарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանը փորձում է Եվրանեսթի խորհրդարանական ձևաչափը ծառայեցնել որպես գործիք՝ բանակցային գործընթացներին միջամտելու համար: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը վստահեցնում է՝ Հայաստանը դա թույլ չի տալու:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը 3ետրվարի 20-ին և 21-ին մասնակցելու 1 Արևելյան գործընկերության Եվրանեսթ ԽՎ պատվիրակությունների ղեկավարների ոչ պաշտոնական նիստին, ինչպես նաև կանոնակարգի հարցերով աշխատանքային խմբի նիստին:

Արևելյան գործընկերության անդամ-պետությունների խորհրդարաններում գաղափար է հասունացել փոփոխության ենթարկել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կառուցակարգը, աշխատակարգը և Եվրախորհրդարանի հետ համագործակցության ձևաչափերը:

«Եվրանեսթը լքելու անարդյունք շանտաժներից և էժանագին մանրևերից հետո, Ադրբեջանը քոռ ու փոշման որոշել է վերադառնալ: Դուրս գալիս հոխորտացին, հիմա փոշման հետ են գալիս, երևի թե ինտրիգների ու ակրածախնդրության նոր տարափով՝ կրկին անիմաստ ու ձախողված իր բնույթով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը:

Նա նշել է, որ այս համատեքստում հատուկ ուշադրություն է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ որոշ «շահագրգիռ» շրջանակներ փորձել և փորձում են Եվրանեսթի խորհրդարանական ձևաչափը ծառայեցնել որպես հակամարտությունների (նկատի ունի ղարաբաղյան հակամարտությունը) քննարկման հարթակ, ինչպես նաև որպես գործիք՝ բանակցային գործընթացներին միջամտելու համար:

«Մենք սա թույլ չենք տալու»,- ընդգծել է Զաքարյանը:

Լրահոս
0