00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Մուրադյան. «Բժիշկը պետք է հոգեպես զարգացած լինի»

© Sputnik / Asatur YesayantsУченики школы имени Мхитара Гераци и Армен Мурадян посетили Национальную галлерею
Ученики школы имени Мхитара Гераци и Армен Мурадян посетили Национальную галлерею - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հերացի» ավագ դպրոցի սաները Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ ծանոթացան Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցանմուշներին:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ազգային պատկերասրահում անցկացրած էքսկուրսիան դուր եկավ «Հերացի» ավագ դպրոցի սաներին, նրանք մեծ հետաքրքրությամբ լսեցին տարբեր հեղինակների քանդակների և կտավների ստեղծման պատմությունները:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրդայանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեց, որ դպրոցներ այցելելիս և աշակերտների հետ շփումների ժամանակ լիարժեք փոխըմբռնման զգացողություն է ունեցել:

«Ինձ համար ոչ միայն զարմանալի էր, այլև հաճելի: Այդ պատճառով ես առաջարկեցի միասին այցելել պատկերասրահ: Չեմ թաքցնի՝ ինձ համար սա առիթ էր, որ երեխաների հետ գամ այստեղ ու վերապրեմ այն զգացողությունը, որն ունեցել եմ առաջին անգամ պատկերասրահ այցելելիս»,- նշեց նա:

Բժիշկը պետք է զարգացած անձնավորություն լինի

Այն հարցին, թե ինչպես է գնահատում բժշկի մասնագիտությունն ընտրած բարձրդասարանցիների ներուժը, Մուրադյանը փիլիսոփայական պատասխան տվեց:

Здание Нерсесяновской духовной семинарии - Sputnik Արմենիա
Ներսիսյան ճեմարանը` Թիֆլիսի հայ մտավորականության դարբնոցը

«Մենք գտնվում ենք մի շենքում, որը նախագծվել էր դեռ XX դարի կեսերին, իսկ Հանրապետության հրապարակի կառույցների համալիրն Ալեքսանդր Թամանյանը ծրագրել էր XX դարի առաջին քառորդում, երբ Երևանում շատ էին կավաշեն տները, և դժվար էր պատկերացնել, թե ինչ է լինելու այդ բազմադարյա պատմություն ունեցող քաղաքի հետ», — ասաց ԵՊԲՀ ռեկտորը:

Ըստ Մուրադյանի՝ Թամանյանի հանճարը հենց նրանում է, որ կանխատեսել էր հայկական ինտելեկտուալ մտքի համաշխարհային զարգացումը:

«Այդ պատճառով կավաշեն, փոշոտ, փոքր քաղաքում հայտնվեց այս համալիրը: Եվ ինձ հաճելի է, որ երեխաներն այսօր այստեղ են և հասկանում են, թե ինչ պետք է անեն, որ 10-20 տարի հետո պրոֆեսիոնալ բժիշկներ դառնան: Պետք է նշեմ, որ բժիշկը ոչ միայն բարձր մասնագիտական կարողություններով օժտված անձնավորություն է, այլև լուսավորիչ մարդու, բարձր հոգևոր արժեքներ կրողի կերպար: Այսօրվա այցելությունը դպրոցի սաների համար պարտադիր չէր», — ասաց Մուրադյանը:

Ռեկտորը համոզված է, որ եթե աշակերտները հետաքրքրված են իրենց ապագա մասնագիտությամբ, նրանց համար հոգևոր զարգացումն ու հարստացումը կարևոր բաղադրիչ պետք է լինեն: Նրա խոսքով՝ բժիշկը չի կարող կրթված համարվել, եթե նա հոգեպես զարգացած չէ:

© Sputnik / Asatur Yesayants«Հերացի» ավագ դպրոցի սաները Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ ծանոթացան Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցանմուշներին
«Հերացի» ավագ դպրոցի սաները Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ ծանոթացան Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցանմուշներին - Sputnik Արմենիա
1/4
«Հերացի» ավագ դպրոցի սաները Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ ծանոթացան Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցանմուշներին

2/4

3/4
«Հերացի» ավագ դպրոցի սաները Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ ծանոթացան Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցանմուշներին
© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Մուրադյան
Արմեն Մուրադյան - Sputnik Արմենիա
4/4
Արմեն Մուրադյան
1/4
«Հերացի» ավագ դպրոցի սաները Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ ծանոթացան Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցանմուշներին
2/4
«Հերացի» ավագ դպրոցի սաները Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ ծանոթացան Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցանմուշներին
3/4
«Հերացի» ավագ դպրոցի սաները Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ ծանոթացան Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցանմուշներին
4/4
Արմեն Մուրադյան

«Այդ հոգևորը պետք է զարգացնել բժիշկների մոտ ու պետք է անել վաղ տարիքից: Ամեն ինչ սկսվում է ընտանիքից և դպրոցից», — ավելացրեց Մուրադյանը:

Ուսումնական գործընթացը պետք է հետաքրքիր լինի

ԵՊԲՀ-ին կից «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դպրոցի բացման պահին այնտեղ ուսանել է 100 աշակերտ, իսկ այսօր աշակերտների թիվը հասել է 516-ի: Դպրոցում կա 22 դասարան, հումանիտար, բնագիտական և բնագիտամաթեմատիկական հոսքեր:

Серго Ерицян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Դասագրքերի լեզուն վախեցնում է անգամ Լեզվի տեսչության պետին

«Ռեկտորի հետ Ազգային պատկերասրահ են այցելել ոչ միայն այն սաները, որոնք որոշել են բժիշկ դառնալ, այլև տնտեսագետներն ու հումանիտար հոսքի սաները», — նշեց Սարգսյանը:

«Հերացի» ավագ դպրոցը, նրա խոսքով, համագործակցում է Ազգային պատկերասրահի հետ, արդեն պատրաստվել է միջոցառումների ծրագիր, որի համաձայն՝ աշակերտները տարբեր ցուցահանդեսներ կայցելեն:

Սարգսյանի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ ուսուցումը երեխաների համար հետաքրքիր լինի:

«Այլապես նրանք միայն վերջին դասին և վերջին զանգին են նախապատրաստվելու»,- կարծում է դպրոցի տնօրենը:

Ըստ նրա՝ միայն ուսումնական դասընթացը բավարար չէ, որ երեխաներն իրենց երկրի լիիրավ քաղաքացիներ դառնան, հենց այդ պատճառով էլ դպրոցները պետք է զբաղվեն նաև երեխաների բազմակողմանի զարգացմամբ:

Русская версия

Լրահոս
0