00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:57
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուլբենկյանն իր հավաքածուի նմուշները «դուստրեր» էր անվանում

© Sputnik / Lilit Sokhakyan Музей Галуста Гюльбенкяна во Франции
Музей Галуста Гюльбенкяна во Франции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայազգի գործարար, բարեգործ և կոլեկցիոներ Գալուստ Գյուլբենկյանի կտակի համաձայն՝ 1956 թվականին Լիսաբոնում ստեղծվում է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը, որն այսօր եվրոպական կարևորագույն հիմնադրամներից է` նվիրված արվեստին, բարեգործությանը, գիտությանն ու կրթությանը: 2016 թվականին Հիմնադրամը նշում էր իր ստեղծման 60-ամյակը:

Լիլիթ Սոխակյան, Sputnik.

Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամը 60 տարվա ընթացքում փորձել է հետևել Պորտուգալիայի և մյուս երկրների, այդ թվում և հայկական սփյուռքի ժամանակակից խնդիրներին և դրանց հետ համաձայնացնել իր ծրագրերը, կրթաթոշակները և ֆինանսական օգնությունները: Արվեստաբան Լիլիթ Սոխակյանն այցելել է Հիմնադրամ և փոխտնօրեն Նունո Վասալլո է Սիլվայի հետ զրուցել հիմնադրամի ստեղծման, կոլեկցիոների նախասիրությունների, հավաքածուի եզակիության և թանգարանի ապագա ծրագրերի մասին:

 — Պարոն Նունո, այսօր մենք տեսնում ենք Գյուլբենկյանի երազանքի փայլուն մարմնացումը` այս հրաշք հիմնադրամը: Ստեղծման ճանապարհին եղա՞ն դժվարություններ:

Лилит Сохакян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մաուրիցիո Կատելան. նկարիչ, որը չի դադարում զարմացնել ու զայրացնել

— Սկզբում հարկավոր էր լուծել մի շարք նուրբ հարցեր: Երբ Գալուստ Գյուլբենկյանը մահացավ, հավաքածուն սփռված էր ամբողջ աշխարհով` իր փարիզյան տանը, լոնդոնյան գրասենյակում, Վաշինգտոնի ազգային պատկերասրահում և Պորտուգալիայում: Հոգաբարձուների խորհրդի առաջնային խնդիրն էր համախմբել բոլոր արվեստանմուշներն այստեղ` Լիսաբոնում: Պետք եղան երկար և դժվարին դիվանագիտական բանակցություններ, որոնք արդյունքում դրանք ավարտվեցին հաջողությամբ: Մեր նպատակն է այս օջախի ներսում միշտ վառ պահել Գյուլբենկյանի հիշատակը` իհարկե առաջին հերթին լավագույնս ցուցադրելով իր հավաքածուն:

- Ինչպե՞ ս էր Գյուլբենկյանն ընտրում արվեստանմուշները. իր անձնական ճաշակով, թե՞ հետևելով ժամանակի թելադրանքին:

— Արվեստանմուշները ընտրվում էին խորհրդատուների օգնությամբ, մեր արխիվներում պահպանված են նամակագրություններ: Միաժամանակ հիմնադրամի գրադարանում կա արվեստի գրքերի հարուստ հավաքածու` պարունակող Գյուլբենկյանի կողմից արված բազմաթիվ նոթեր, ինչն իհարկե վկայում է կոլեկցիոների բարձր կրթվածության և ճաշակի մասին: Առհասարակ, նա գնում էր արվեստանմուշներ, որոնք էսթեթիկ հաճույք էին պարգևում իր աչքին և հոգուն, թեպետ և միշտ համոզված էր, որ իր հավաքածուն մի օր ցուցադրվելու է մեծ հանրության առջև:

Գալուստ Գյուլբենկյանի ոսկե կանոնն էր գնել նմուշներ, որոնք կատարյալ վիճակում էին և վերականգնման կարիք չունեին: Գյուլբենկյանի արխիվներում պահպանված է նմուշների գնման մասին ամբողջական տեղեկատվությունը: Պատկերացրեք, որ մենք չենք փոխել նույնիսկ ինվենտար համարը, այն նույնն է, ինչ դրվել է տարիներ առաջ Գյուլբենկյանի կողմից:

- Արդյոք հայտնի՞ է, թե որն է եղել հավաքածուի առաջին արվեստանմուշը:

— Երիտասարդ տարիներից և մինչև կյանքի վերջ Գյուլբենկյանը հավաքել է մետաղադրամներ: Արդյունքում հավաքածուն ունի 14ՕՕ բացառապես հունական մետաղադրամ: Պարոն Գյուլբենկյանն այն ընկալում էր որպես մանրանկարչական արվեստ: Նրան հատկապես հետաքրքրում էր դիմանկարի զարգացումը հելլենիստական արվեստում: Կարելի է ասել, որ առհասարակ հավաքածուի նմուշները մեծ չափսերի չեն: Այստեղ, թանգարանում, մենք դրանց տալիս ենք «թանկարժեք զարդի» որակավորում: Ողջ հավաքածուն կենտրոնացած է դետալների կատարելության վրա: Եվ բոլոր նմուշները համահունչ միասնության մեջ են:

© Sputnik / Lilit Sokhakyan Рубенс "Портрет Елены Фоурмен"
Рубенс Портрет Елены Фоурмен - Sputnik Արմենիա
Рубенс "Портрет Елены Фоурмен"

 

- Կա՞ որևէ արվեստանմուշ, որին Գյուլբենկյանն առանձնահատուկ սիրով էր վերաբերում:

Գյուլբենկյանը շատ էր սիրում կանացի դիմանկարներ: Թանգարանում շրջում էր մի պատմություն, որն արդեն չգիտեմ ճիշտ է, թե ոչ. ասում էին, որ Գյուլբենկյանն ամեն օր հինգ րոպե անցկացնում էր` հմայլվելով Ռուբենսի «Հելեն Ֆոուրմենի դիմանկարով»: Ի դեպ, կտավը ժամանակին պատկանել է ռուսաց Եկատերինա 2-րդ թագուհու հավաքածուին: Սիրված աշխատանքների շարքից էր նաև Դոմենիկո Գիրլանդայոյի «Երիտասարդ կնոջ դիմանկարը»: Բայց իհարկե, Գյուլբենկյանն իր հավաքածուի ամեն նմուշ սիրում էր յուրովի: Նա նրանց անվանում էր «դուստրեր», իսկ հայրը հավասար սիրում է իր բոլոր աղջիկներին (ծիծաղում է):

© Sputnik / Lilit Sokhakyan Դոմենիկո Գիրլանդայոյի «Երիտասարդ կնոջ դիմանկարը»
Доменико Гирландайо. Портрет молодой женщины. 1485 - Sputnik Արմենիա
Դոմենիկո Գիրլանդայոյի «Երիտասարդ կնոջ դիմանկարը»

 

- Տարիներ առաջ Հիմնադրամին կից ստեղծվեց նաև մոդեռն արվեստի թանգարանը:

— Եվ դա շատ կարևոր իրադարձություն էր: Այն բացվեց 1983 թվականին Գյուլբենկյան հիմնադրամի ջանքերով և մեծ դեր ունեցավ պորտուգալացի ժամանակակից արվեստագետների կյանքում:
Այս տարի տեղի ունեցավ փոփոխություն. միավորվեցին երկու թանգարանների աշխատանքային թիմերը` հիմնականում կոնսերվատորներն ու ռեստավրատորները: Այս քայլով մենք նպատակ ունենք կազմակերպել հնարավորինս շատ միասնական ցուցահանդեսներ` զուգահեռներ տանելով կոլեկցիոների հավաքածուի և մոդեռն թանգարանի նմուշների միջև:

- Հավաքածուն հարստացվու՞մ է նոր արվեստանմուշներով:

— Մենք գնում ենք նոր նմուշներ այն եզակի դեպքում, եթե գտնում ենք, որ աշխատանքը չափազանց կարևոր է հավաքածուի հարստացման համար: Դա կարող է լինել, օրինակ Լալիկի դեպքում: Ի դեպ, Լալիկը թերևս միակ ժամանակակից արվեստագետն է հավաքածուի մեջ: Փոխարենը գնվում են նմուշներ` մոդեռն արվեստի հավաքածուն ընդարձակելու համար:

© Sputnik / Lilit Sokhakyan Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը
Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը - Sputnik Արմենիա
1/5
Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը
© Sputnik / Lilit Sokhakyan Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը
Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը - Sputnik Արմենիա
2/5
Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը
© Sputnik / Lilit Sokhakyan Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը
Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը - Sputnik Արմենիա
3/5
Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը
© Sputnik / Lilit Sokhakyan Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը
Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը - Sputnik Արմենիա
4/5
Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը
© Sputnik / Lilit Sokhakyan Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը
Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը - Sputnik Արմենիա
5/5
Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը
1/5
Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը
2/5
Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը
3/5
Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը
4/5
Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը
5/5
Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը

 

- Ինպե՞ս էր Գյուլբենկյանը վերաբերվում ժամանակակից արվեստին:

— Կարծում եմ, նա կողմ էր այն ամենին, ինչ ներդաշնակության մեջ էր մտնում իր հավաքածուի հետ: Երևի նկատեցիք՝ հիմնադրամը շրջապատված է գեղեցիկ այգիով և կանաչապատ տարածքներով: Սակայն այգում շատ ծաղիկներ չկան, քանզի իրական ծաղիկները ցուցադրվում են թանգարանի ներսում:

- Ի՞նչն է դարձնում հիմնադրամն այսքան եզակի:

— Իմ սերնդակիցների, ապա նաև երիտասարդների համար Հիմնադրամի բացումը մեծ դեր ունեցավ: Ես ութ տարեկան երեխա էի, երբ Հիմնադրամը բացվեց, և այն հիմնովին փոխեց իմ արտիստիկ կրթվածությունը` իր բացառիկ ցուցահանդեսներով, միջոցառումներով, համերգներով և թատերական ներկայացումներով: Մեր երկրում նմանատիպ օրինակներ քիչ կան: Իմ անձնական կարծիքով, հիմնադրամը եզակի է դարձնում իր առաքելությունը, մեր հիմնադրողի մեծահոգությունն ու նվիրվածությունը: Հավաքածուն պարզապես ճառագայթում է երջանկությամբ:

Հարցազրույցի բնագիր լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը։

Русская версия

 

Լրահոս
0