Խալաֆյանը «հայկական վայրկյանով» երկարաձգեց ռուսական «Փառքի րոպեն»

© WdayРоман Халафян
Роман Халафян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
20-ամյա աճպարար Ռոման Խալաֆյանը ոչ միայն իր «Փառքի րոպեին» արժանացավ Ռուսական Առաջին ալիքի եթերում, այլև լրացուցիչ «հայկական վայրկյան» ստացավ հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներից:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Մոսկվայում բնակվող հայ իլյուզիոնիստ-աճպարար Ռոման Խալաֆյանը գերեց ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Минута славы» հաղորդման ժյուրիին:

Ռոմանը մոտեցավ ժյուրիին և Վլադիմիր Պոզների բբջային սարքով աճպարարություն ցուցադրեց` խնդրելով Պոզներին հայտնել հեռախոսի գաղտնագիրը, ինչին ի պատասխան հեռուստահաղորդավար Սերգեյ Սվետլակովը կատակեց. «Այժմ ամբողջ երկիրը գիտի Պոզների գաղտնագիրը»: Այնուհետև Ռոմանը վերցրեց Սվետլյակովի հեռախոսը և հավաքեց ժյուրիի բոլոր անդամների հնչեցրած պատահական թվերը: Զանգի կոճակը սեղմելուց հետո պարզվեց, որ դա հենց աճպարարի հեռախոսահամարն է:

Ներկաները զարմացան, իսկ Սվետլյակովն իրեն չկորցրեց, վերցրեց հեռախոսն ու ասաց. «Լսիր, ես քեզ կգտնեմ, հասկացա՞ր, եթե ևս մեկ անգամ ինձ զանգահարես ու խոսես քո հայկական ակցենտով, Գարիկ (հայտնի հաղորդավար ու շոումեն Գարիկ Մարտիրոսյան — խմբ.)»: Սակայն սրանով անակնկալները չավարտվեցին: Ռոմանը մի վայրկյանով խնդրեց Պոզների ակնոցը, մեկ այլ աճպարարություն ցուցադրեց, ու այդ համարը ստացավ «Հայկական վայրկյան» անվանումը:

«Հրաշալի է, ես կողմ եմ», — ասաց Պոզները: Ժյուրիի կազմում գտնվող միակ կինը, դերասանուհի Ռենատա Լիտվինովան իր հերթին բողոքեց, թե ինչու Ռոմանն իր հետ կապված որևէ համար չցուցադրեց: Արդյունքում Ռոմանը նրան ուրախացրեց «Հայկական Գերբերով» և խոստացավ, որ հաջորդ անգամ նրան ավելի շատ ուշադրություն կհատկացնի:

«Ես կողմ եմ հայկական այս վայրկյանը երկարաձգելու համար», — եզրափակեց Սվետլյակովը:

«Հետաքրքիր է, թե ինչ է լինելու հետո, բայց ես կցանկանայի, որ դուք ուշադրություն դարձնեիք ոչ միայն ժյուրիին, այլև հանդիսատեսին», — ասաց դերասան Սերգեյ Յուրսկին:

Русская версия

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала