Արցախում այժմ ընթանում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

© Sputnik / Gohar SargsyanНКР. Степанакерт
НКР. Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր՝ փետրվարի 20-ին, ընթանում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Ընտրական տեղամասերը բացվել են առավոտյան 08:00-ից։ Արցախցիները կքվեարկեն մինչև երեկոյան 20:00-ը։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Արցախի Սահմանադրության փոփոխության հանրաքվեի համար բացվել է 11 ընտրատարածք՝ 280 ընտրատեղամասով, որից մեկը Երևանում՝ ՀՀ-ում գտնվող ԼՂՀ ներկայացուցչությունում, մեկը՝ «Շուշի» քրեակատարողական հիմնարկում՝ կալանավորների համար: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 102 հազար 757 քաղաքացի:

Приграничная воинская часть ВС РА - Sputnik Արմենիա
Դիրքերում լուսացել է հերթական անհանգիստ գիշերը

Սահմանադրության հանրաքվեն տեղամասերում անցկացնում է 2 հազար 222 հանձնաժողովական, որի 68 տոկոսն անկուսակցական է: Քվեարկության ընթացքին հետևում է ավելի քան 30 երկրի 104 միջազգային դիտորդ, 103 տեղական դիտորդ, ինչպես նաև 80-ից ավելի ԶԼՄ ներկայացուցիչ:

2006 թվականից Արցախում գործում է կառավարման կիսանախագահական համակարգ։ Եթե արցախցիները քվեարկեն նոր Սահմանադրության օգտին, անցում կկատարվի նախագահական կառավարմանը։

Սահմանադրության փոփոխության նպատակը պետական կառավարման արդյունավետության բարձրացումն է։

Ի՞նչն է փոխվում Արցախի կառավարման համակարգում

Կառավարման առաջարկվող համակարգի հիմնական դրույթներն են.

Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է: Նա ընտրվում է համընդհանուր, ուղղակի ընտրություններով: Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են նույն օրը:

Конференция на тему Блокада Степанакерта. 25 лет спустя. Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Քոչարյան. Արցախի կարգավիճակը սահմանադրության հանրաքվեն չի որոշում

Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը (գործող նախագահի լիազորությունների ավարտին մնացած ժամանակով) ստանձնում է Ազգային ժողովի նախագահը: Հանրապետության նախագահն իրավունք ունի լուծարելու Ազգային ժողովը: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:

Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իրավունք ունի անվստահություն հայտնելու Հանրապետության նախագահին: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:

Հանրապետության նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել միայն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները: Հանրապետության նախագահը նշանակում և ազատում է նախարարներին:

Новый политический союз Дашинк. Вардан Осканян - Sputnik Արմենիա
Օսկանյան. Հայաստանը և Ղարաբաղը պետք է մեկ պետություն դառնան

Հանրապետության նախագահն ունի օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է հաղթահարվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Ազգային ժողովն իրավունք ունի ձայների 2/3-ով, Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պաշտոնանկ անելու Հանրապետության նախագահին՝ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահ:

Փետրվարի 20-ի հանրաքվեին, վերջին տվյալներով, մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի, այսինքն՝ 711-ով ավելի, քան նախորդ` 2015թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Դա նշանակում է, որ Սահմանադրության հանրաքվեի մասնակցելու հնարավորություն ունի Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսը:

Русская версия

Լրահոս
0