Ստվեր նետելու փորձերն անհիմն են. Նալբանդյանը` ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի մասին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Министра иностранных дел Эдварда Налбандяна
Пресс-конференция Министра иностранных дел Эдварда Налбандяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթում հստակ ասված է, որ եթե անդամ երկրներից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա դա դիտարկվում է որպես ագրեսիա պայմանագրի անդամ երկրների վրա։ ՀԱՊԿ–ի հիմնարար փաստաթուղթն է հիշատակել ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը` «Ռոսիա սեգոդնյա» գործակալությանը տված հարցազրույցում։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Արդյո՞ք Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին, եթե Ադրբեջանը ռազմական ներխուժում ձեռնարկի։ Այս հարցը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին է հղել ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյանը` Ադրբեջանի արկածախնդրության և գլուխն ավազի մեջ մտցնելու մասին

Նախարարը հիշեցրել է, որ ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթում կա այդ հարցի հստակ պատասխանը։ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի համաձայն, եթե անդամ երկրներից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա դա կդիտարկվի որպես ագրեսիա պայմանագրի անդամ երկրների վրա, բնականաբար, դրանից բխող համապատասխան հետևանքներով։ «Չեմ կարծում, որ այս հարցով Դուք կասկածի տակ եք դնում ՀԱՊԿ շրջանակում ընդունած պարտավորությունները»,-ասել է Նալբանդյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը` նախարար Նալբանդյանը նշել է, որ այդտեղ ոչ մի հակասություն չկա։ «Այո, մենք ՀԱՊԿ անդամ ենք, և ոչ միայն ակտիվ անդամ, այլ նաև դրա հիմնադիրներից մեկը։ Մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք, բայց բավական հաջող համագործակցում ենք` Անհատական գործընկերության գործողությունների պլանի շրջանակում։ Դրանով ամեն ինչ ասված է։ Ստվեր նետելու փորձերը բացարձակ անհիմն են»։

Էդվարդ Նալբանդյանը հավաստիացրել է` ովքեր փորձում են ստվեր նետել այս ամենի վրա, բոլորովին այլ նպատակներ են հետապնդում և իզուր։

Русская версия

Լրահոս
0