Սիմոնյան. «Մեզ մեղադրում են ստի մեջ և միաժամանակ ստում»

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցМаргарита Симоньян
Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արևմտյան ԶԼՄ–ներն ու իշխանությունները սարսափում են, երբ տեղեկատվական դաշտում մեկ այլ կարծիք է հայտնվում, կարծում է Մարգարիտա Սիմոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. RT-ի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ՆՏՎ-ի «Պոզդնյակով» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արևմուտքը ճնշում է նրա գլխավորած հեռուստաալիքը։

«Չկա մի օր, որ եվրոպական կամ ամերիկյան ԶԼՄ-ներում որևէ հոդված լույս չտեսնի կամ արևմտյան պետությունների պաշտոնյաներից մեկը չասի հերթական նողկանքը։ 90 տոկոսի դեպքում անպայման սուտ է գրվում», — RT-ն մեջբերում է Սիմոնյանի խոսքերը։

Ըստ Սիմոնյանի` Ֆրանսիայում նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածուներից մեկի շտաբը մեղադրում է RT-ին և Sputnik գործակալությանը ստի մեջ։

Форум европейских и азиатских медиа 2015. Маргарита Симонян - Sputnik Արմենիա
Սիմոնյանը մի քանի գործնական խորհուրդներ է տվել ամերիկյան հետախուզությանը

«Հիմա այդ մասին խոսում է անձամբ Մակրոնը (Ֆրանսիայի նախագահի թեկնածու` խմբ.), այդ ամենը սուտ է։ Ուղղակի սուտ։ Նրանք փաստեր են ներկայացնում, որոնք գոյություն չունեն։ Մեզ մեղադրում են ստի մեջ` միաժամանակ ստելով, որովհետև չեն կարող կոնկրետ օրինակներ բերել։ Նրանք չեն կարող ապացույցներ բերել, որովհետև դրանք չկան։ Մեզ վերագրում են գոյություն չունեցող բաներ և դրա վրա կառուցում իրենց նախընտրական քարոզարշավն ու ընդհանրապես իրենց քաղաքական հարթակը», — ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով` Արևմուտքում ստեղծվում են ռուսական քարոզչությանը հակազդող կենտրոններ, «այնտեղ հսկայական միջոցներ են ներդրվում, փորձում են սովորեցնել լրագրողներին, թե ինչպես չլինեն այնպիսին, ինչպես մենք»։ Ինչպես նշել է Սիմոնյանը, Արևմուտքը փորձում է օրենսդրորեն սահմանափակել RT-ի հեռարձակումը և գործունեությունը, ինչպես նաև փորձում է ճնշում գործադրել Google-ի վրա, «որպեսզի մեզ թույլ չտան նորմալ աշխատել տեղեկատվական դաշտում, որովհետև նրանք հանկարծ բախվել են այն փաստին, թե ինչ է իսկական խոսքի ազատությունը»։

«Եվ նրանք հասկացել են, որ դա սարսափելի է, շատ վտանգավոր, և նրանք էլ բոլորովին պատրաստ չեն դրան և համաձայն չեն դրա հետ, բայց դա խոստովանել չի կարելի», — ասել է Սիմոնյանը։

ՆՏՎ-ի «Պոզդնյակով» հաղորդումը եթեր դուրս կգա երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը։

Русская версия

Լրահոս
0