ԱԳՆ. Արցախցին ապացուցեց` ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր կամքն անշրջելի է

© Sputnik / Asatur YesayantsЗдание министерств РА, Министерство Иностранных дел РА
Здание министерств РА, Министерство Иностранных дел РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հիմնարար ազատությունների կիրառումը համընդհանուր իրավունք է, որը ենթակա չէ սահմանափակման։ Այսպես է որակել փետրվարի 20–ին Արցախում տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Փետրվարի 20-ին կայացած սահմանադրական հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը: ՀՀ ԱԳ նախարարի խոսքն է փոխանցել ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Սահմանադրական ներկա հանրաքվեն նպատակ է հետապնդում ընտրություն կատարել կառավարման այն համակարգի օգտին, որը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն առավել համապատասխան է համարում իր կարիքներին։

Город Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Արցախցիների 87,6%-ը կողմ է Սահմանադրությանը

Ողջունելի է, որ երեք տասնյակ երկրներ ներկայացնող հարյուրից ավել միջազգային դիտորդների կողմից հանրաքվեն գնահատվել է որպես լավ կազմակերպված, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան։

Հիմնարար ազատությունների կիրառումը համընդհանուր իրավունք է, որը ենթակա չէ սահմանափակման։ Քառորդ դար շարունակ Լեռնային Ղարաբաղում անցկացվում են ժողովրդավարական հասարակությանը բնորոշ գործընթացներ, և Արցախի ժողովուրդն, անկասկած, վաստակել է իր իրավունքն՝ ապրելու այն նույն համամարդկային արժեքներին համապատասխան, ինչ ազատ ժողովրդավարական աշխարհը։

Արցախի ժողովուրդը կրկին անգամ ի ցույց դրեց, որ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր կամքն անշրջելի է` չնայած բոլոր դժվարություններին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի շարունակական կիրառմամբ, տնտեսական շրջափակմամբ և այլ թշնամական քայլերով։ Պատահական չէ, որ Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացներն ընդունվում են խիստ դժգոհությամբ՝ մարդու իրավունքները ոտնահարող Ադրբեջանում։

 

Լրահոս
0