Ինքնաթիռն ընկել է առևտրի կենտրոնի վրա

© AAP/Joe Castro/via REUTERS Крушение легкомоторного самолета в Австралии
Крушение легкомоторного самолета в Австралии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավստրալիայի Մելբուրն քաղաքի մոտ ուղևորատար ինքնաթիռն ընկել է առևտրի կենտրոնի շենքի վրա: Նախնական տվյալներով` կա 5 զոհ:

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Ավստրալիայի Մելբուրն քաղաքում փոքր ուղևորատար ինքնաթիռն ընկել է առևտրի կենտրոնի վրա: Մահացել են ինքնաթիռի օդաչուն ու ամերիկացի 4 ուղևորները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ասսոշյիեյթեդ պրեսս» գործակալությանը:

Նախնական վարկածով` վթարի պատճառը շարժիչի խափանում է եղել, որի հետևանքով, թռիչքուղուց դուրս գալուց անմիջապես հետո ինքնաթիռը մխրճվել է մոտակա առևտրի կենտրոնի մեջ: Ականատեսների վկայությամբ, հարվածի հետևանքով ինքնաթիռը պայթել է:

Վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ առևտրի կենտրոնը դեռ փակ է եղել:

Ավստրալիայի իշխանությունների տվյալներով` ամերիկացիները մեկնել էին արձակուրդի և պատրաստվում էին գոլֆ խաղալ։

© AAP/Joe Castro/via REUTERSԻնքնաթիռն ընկել է առևտրի կենտրոնի վրա
Крушение легкомоторного самолета в Австралии  - Sputnik Արմենիա
Ինքնաթիռն ընկել է առևտրի կենտրոնի վրա
Լրահոս
0