Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում Արցախի մասին

© Sputnik / Asatur YesayantsПриграничная воинская часть ВС РА
Приграничная воинская часть ВС РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած լուրն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիա է իրականացրել։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր փետրվարի 21-ի գիշերը արցախյան ուժերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ և կորուստներ կրելով նահանջել ելման դիրքեր, իրականությանը չի համապատասխանում:

Армянский военнослужащий. Село Мовсес - Sputnik Արմենիա
Արցախի սահմանին լարվածությունը դարձյալ սրվել է

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության տարածած տեղեկատվության ամբողջ տեքստը հորինվածք է: Ավելին՝ նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ինչ-որ կերպ արդարացնել իր իսկ կողմից երեկ գիշեր արցախյան դիրքերի հրետանային արկակոծության փաստը, ինչի մասին այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք:

Ավելացնենք նաև, որ ադրբեջանական զինուժի հրետակոծության արդյունքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից:

Լրահոս
0