00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ում, Ռուսաստանում և Ուկրաինայում տոնում են հայկական բարեկենդան–դիմակահանդեսը

© Sputnik / Asatur YesayantsБарекендан. Армянские национальные танцы
Барекендан. Армянские национальные танцы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը պատրաստվում է տոնել ամենասիրելի և կարևոր ժողովրդական տոներից մեկը` Բուն Բարեկենդանը։ Բարեկենդանի ուրախությանը կմիանան ԱՄՆ–ում, Ռուսաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում ապրող մեր հայրենակիցները։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայկական ազգային տոներից մեկը` Բուն Բարեկենդանը ժողովուրդը կրկին սկսել է մեծ շուքով տոնել։ Բարեկենդանի տոնակատարությանը (այն անվանում են նաև դիմակահանդես) կմիանան աշխարհի տարբերում երկրների Հայ առաքելական եկեղեցու թեմերը։

«Մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայկական եկեղեցիների և տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Նրանք խորհրդակցում են, թե ինչպես ճիշտ դիմավորել և նշել ազգային տոնը։ ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ուկրաինայում Բարեկենդանը կտոնեն մեծ շուքով», — լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Արարատյան թեմի հոգևոր խորհրդի անդամ Մարիամ Պողոսյանը։

© Sputnik / Asatur YesayantsՀԱԵ Արարատյան թեմի հոգևոր խորհրդի անդամ Մարիամ Պողոսյան
Член духовного совета Араратской епархии ААЦ Мариам Погосян - Sputnik Արմենիա
ՀԱԵ Արարատյան թեմի հոգևոր խորհրդի անդամ Մարիամ Պողոսյան

Չնայած ձմեռային ցուրտ օրերին` Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդությունը հրավիրում է տեղի բնակչությանը մասնակցել հանդիսավոր միջոցառմանը, որը կսկսվի կիրակի առավոտյան պատարագից։

Դիմակահանդեսային բարեկենդան

Բարեկենդանի տոնակատարությունը կսկսվի Սուրբ Սարգսի եկեղեցում կայանալիք առավոտյան պատարագից, որից հետո տոնի մասնակիցները Երևանի կենտրոնական փողոցներով կշարժվեն դեպի Ազատության հրապարակ` կոչ անելով անցորդներին միանալ ժողովրդական զբոսահանդեսին։

Երևանի կենտրոնում երիտասարդությունը խոստանում է կազմակերպել իսկական դիմակահանդես-պարահանդես` տարազներով և դիմակներով ազգային պարերով։

«Այդ օրը շատ ուրախ և հետաքրքրիր կլինի։ Մտածել և մշակել ենք բազմաթիվ միջոցառումներ, որոնք դուր կգան մեր բնակչությանը», — լրագրողներին հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան
Настоятель церкви Сурб Саркис (святого Саркиса) протоиерей Петрос Малян - Sputnik Արմենիա
ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան

Հիմնական միջոցառումների շարքում կլինեն ինտերակտիվ ներկայացումներ` քաղաքի բնակիչների մասնակցությամբ, հյուրասիրություններ և այլն։ Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել մեծ քանակությամբ տարբեր խորտիկներ և ուտելիք բաժանել աղքատներին։

Արարատյան թեմի երիտասարդությունը բարեկենդանի օրը կհյուրասիրի սեփական արտադրության տոնական խորտիկներ։ Ներկաները կարող են համտեսել Բարեկենդանի գլխավոր ուտեստը` «բխբխիկ», ինչպես նաև աղանձ և տարբեր մսային կերակրատեսակներ։

«Ըստ ավանդույթի, Բարեկենդանին կերել են յուղոտ և բարձր կալորիականությամբ սնունդ` այդպիսով պատրաստվելով Մեծ պահքին, որը նախորդում է Զատկի տոնին», — ասաց Մալյանը։

Բարեկենդանի օրն, անպայման, կերել են ձու կամ ձվով պատրաստված ճաշատեսակներ։ Ժողովրդի մեջ տարածված է եղել հավատալիք, որ Մեծ պահքը դիմավորում են սպիտակ ձվով, ավարտում զատկի ներկած ձվով։

Բուն Բարեկենդանի էությունը

Բարեկենդանը եղել է ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը, քանի որ հենց այդ օրը մարդը կարող էր իրեն թույլ տալ այն, ինչ արգելված էր մյուս օրերին։ Բարեկենդանը ջնջել է վերադասի և ստորադասի, մեծերի և փոքրերի միջև սահմանները։

Епископ Владыка Леонид Горбачев - Sputnik Արմենիա
Ալանիայի եպիսկոպոս. Հայաստանն ու Օսեթիան ամրապնդում են կապերը

Պատահական չէ, որ Բարեկենդանը տոնում են Մեծ պահքի նախօրեին։ Հնում այդ օրը շատ ուտելիք են պատրաստել, ուրախ միջոցառումներ կազմակերպել, իսկ չքավորները դարձել են համընդհանուր ուշադրության առարկա և օգտվել հասարակական սեղանի բարիքներից։

Տոնը կոչված է հիշեցնել դրախտում Ադամի և Եվայի երանելի կյանքի մասին, որտեղ կարելի էր ուտել բոլոր պտուղները, բացի գիտության ծառից։

Բարեկենդանից հետո սկսվում է 48 օր տևող Մեծ պահքը, որը հոգևոր մաքրագործման շրջան է։ Հավատացյալների համար սա իրենց կյանքն իմաստավորելու, աղոթքների և ապաշխարանքի շրջան է։ Մեծ պահքն ավարտվում է Քրիստոսի Հարության տոնով։

Русская версия

Լրահոս
0