Սարգսյան. «Իսկանդերները» կարող են սառեցնել ցանկացած տաք գլուխ

© Sputnik / Asatur YesayantsТоржественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения
Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Պաշտպանության նախարարը հայտնել է, որ «Իսկանդերների» կիրառման մասին որոշումը կախված կլինի իրավիճակից։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հայաստանը «Իսկանդերների» կիրառման վերաբերյալ որոշում է կայացնելու կախված դեպքերի զարգացումից, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
ՊՆ. «Իսկանդերները» պատկանում են Հայաստանի զինված ուժերին

«Իսկանդերներն» առաջին անգամ ցուցադրվել են անցյալ տարի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ Երևանում կազմակերպված ռազմական շքերթի ժամանակ։ Սակայն որոշ տվյալների համաձայն` դրանք համալրել են հայկական ԶՈՒ սպառազինությունը ավելի վաղ և մարտական պատրաստվածության են բերվել անցյալ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ժամանակ։ Ավելի ուշ որոշ ԶԼՄ-ներ ենթադրություններ էին արել, թե համալիրները նախկինի պես պատկանում են ՌԴ-ին։

«Ես կարող եմ ձեզ նշել ալգորիթմը։ Այդ զենքը թույլ է տալիս պետության ենթակառուցվածքներին անուղղելի վնաս հասցնել։ Հետևաբար «Իսկանդերի» կիրառման մասին որոշումը սերտորեն կապված է լինելու իրավիճակի զարգացման հետ։ Ամեն դեպքում մենք ուսումնասիրում ենք այն որպես երաշխավորված հարվածի զենք, եթե նման անհրաժեշտություն լինի»,- ասել է նախարարը։

Սարգսյանը նշել է, որ առաջին հերթին, սա զսպման զենք է։

Նախարարի խոսքով` իրավիճակի զարգացումը կարող է մոտեցումների վերանայում թելադրել, սակայն սկզբունքորեն, իր գաղափարախոսությամբ ու հնարավորություններով, այդ զենքն այնպիսին է, որ պետք է որոշումների կայացման առումով սառեցնի ցանկացած տաք գլուխ։

Русская версия

Լրահոս
0