Ռուսաստանցիները փետրվարի 23-ից Հայաստան կգան ներքին անձնագրերով

© Sputnik / Aram NersesyanГород Ереван. Вид сверху
Город Ереван. Вид сверху - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանից Հայաստան ներքին անձնագրերով ժամանելու հարցը լուծում ստացավ։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ՌԴ քաղաքացիները կկարողանան ներքին անձնագրերով Հայաստան մեկնել փետրվարի 23-ից։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել` հայտնելով, որ այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Վաղվանից ուժի մեջ են մտնում առանց վիզային ռեժիմի համաձայնագրում կատարված փոփոխությունները, որի համաձայն` Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան մեկնել իրենց ներքին անձնագրերով»,- ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած բանակցություններից հետո ասել է Լավրովը։

​Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հաստատել էր Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի կարգը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել էր հարցի տեխնիկական հնարավորություններն ապահովել մինչև մարտի 1-ը, որպեսզի սկսվի ներքին անձնագիր ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան։

Русская версия

Լրահոս
0