Վլադիմիր Մարգարյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին

© Sputnik / Ani MejlumyanВладимир Маркарян
Владимир Маркарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սոֆիայում շարունակվում է Ստրանջայի միջազգային մրցաշարը: Այսօր ռինգ է մտել Հայաստանի 3 ներկայացուցիչ:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 2-րդ մենամարտում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ:

69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը մեկնարկային մենամարտում առավելության է հասել ադրբեջանցու նկատմամբ և նույնպես ապահովել քառորդ եզրափակչի ուղեգիր: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Պարտություն է կրել միայն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը:

Վաղը մրցաշարում կմեկնարկի 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Նա պայքարը կսկսի 1/8 եզրափակիչ փուլից:

Լրահոս
0