ՀՀ ՊՆ–ը կարևորել է միջազգային հետաքննության մեխանիզմի ձևավորմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը

© АРКАОБСЕ
ОБСЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ավստրիական նախագահության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերին։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Գյունտեր Բեխլերի ընդունելության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը Հայաստանի աջակցությունն է հայտնել ավստրիական նախագահության հռչակած առաջնահերթություններին` ուղղված հակամարտությունների կարգավորմանը, լարվածության թուլացմանն ու փոխվստահության մթնոլորտի վերականգմանը։

Ներկայացնելով հայ-ադրբեջանական շփման գծում տիրող մտահոգիչ իրավիճակը՝ Վիգեն Սարգսյանը կարևորել է զինադադարի խախտման դեպքերի միջազգային հետաքննության մեխանիզմի ձևավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև ընդգծել Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման բոլոր միջազգային պարտավորությունների ոտնահարման դատապարտման անհրաժեշտությունը միջազգային հանրության կողմից։

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը կողմ է հետաքննության մեխանիզմների ստեղծմանը

Անդրադառնալով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին՝ Վիգեն Սարգսյանը արժևորել է թե գրասենյակի և թե ընդհանրապես կազմակերպության դերակատարումը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացման, ընտրական համակարգի արդիականացման և մարդու իրավունքների բարելավման գործում։ Շեշտելով, որ Հայաստանի համագործակցությունը ԵԱՀԿ հետ հիմնված է արժեքների և սկզբունքների հիման վրա, պաշտպանության նախարարը անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից գրասենյակի գործունեության կասեցման և ԵԱՀԿ կազմակերպության վարկաբեկման նախաձեռնություններն ու շանտաժի քաղաքականությունը։

ԵԱՀԿ նախագահության ներկայացուցիչը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման և լարվածության թուլացմանն ուղղված կազմակերպության ջանքերի ակտիվացման, կազմակերպության հեղինակության պահպանման անհրաժեշտությունը, հույս հայտնել, որ երևանյան գրասենյակի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը կհանգուցալուծվի ԵԱՀԿ և Հայաստանի շահերին համապատասխան։

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ համագործակցության մեխանիզմների շուրջ։

 

Լրահոս
0