ՀՀ Ոստիկանությունը հերքում է ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած լուրը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ոստիկանությունում հերքում են ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած լուրը, թե իբր Եվրախորհրդարանի երեք պատգամավորի հանդեպ Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարվել` Արցախի սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդ մասնակցելու համար:

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Արցախում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը, հաղորդել էին, թե իբր Եվրախորհրդարանի երեք պատգամավորների՝ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենա Թեոխարուսի (Կիպրոս) եւ Յարոմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարվել:

Պատճառն այս պատգամավորների Սահմանադրության հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ այցելելն է:

Sputnik Արմենիայի թղթակցի զանգին ի պատասխան, ՀՀ ոստիկանության ԶԼՄ–ների հետ կապի վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ այս պահին Ինտերպոլում նման տվյալներով անձանց հանդեպ հետախուզում հայտարարված չէ:

Լրահոս
0