00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուիմբլդոնի մրցաշարին մասնակցած առաջին հայուհին

© TennisforumИда Адамова (вторая справа) с участницами Уимблдонского турнира, 1931 год
Ида Адамова (вторая справа) с участницами Уимблдонского турнира, 1931 год - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատմությունը մեզ է հասցրել մեծ թենիսի առաջին հայազգի պրոֆեսիոնալ թենիսիստուհու անունը՝ Իդա Ադամովա, կամ նույն ինքը՝ Իդա Ադամյանց-Ադամոֆ (Ida Adamiantz-Adamoff):

Փարիզում բնակվող և Ֆրանսիան ներկայացնող Իդա Ադամովան 1928 թվականից սկսած մինչև 1930-ականների վերջը մասնակցել է մեծ թենիսի միջազգային պաշտոնական տարբեր մրցաշարերին, այդ թվում նաև անգլիական Ուիմբլդոնին և Ռոլան Գարոսին՝ Ֆրանսիայի բաց առաջնությանը, դառնալով պատմության մեջ այդ հանրահայտ մրցաշարերում մասնակցած առաջին հայուհին:

Իդա Ադամյանց-Ադամովան ծնվել է Մոսկվայում 1910 թվականին` Վարդան Ադամյանցի ընտանիքում: Թենիսի ճանաչված ռուս պատմաբան և լրագրող Բորիս Ֆոմենկոն իր հոդվածներից մեկում ներկայացնում է որոշ ուշագրավ տեղեկություններ.

«1917 թվականի հեղափոխությունը ստիպեց բազում մեր հայրենակիցներին թողնել իրենց օջախներն ու բռնել տարագրության ուղին՝ դեպի օտար ափեր և անորոշություն: Նման ճակատագրին արժանացավ նաև տակավին մանկահասակ Իդա Ադամովան: Նա դեռ տասը տարեկան էլ չկար, երբ նրա հայրը, մոսկվաբնակ մեծահարուստ Վարդանը, փրկվելով սովից, ավերից ու «չեկայի» հետապնդումներից, ընտանիքով փախավ Ֆրանսիա: Այստեղ Ադամովները բնակություն հաստատեցին փարիզյան Պասսի արվարձանում՝ Դե լա Տուր փողոցի վրա: Այդ հիմա է Պասսին համարվում ֆրանսիական մայրաքաղաքի շքեղ թաղամասերից մեկը, իսկ 1920-ականներին այն ընդամենը մի խաղաղ ու աննկատ արվարձան էր, որտեղ բնակարանի վարձը լիովին համապատասխանում էր միջոցների մեջ խիստ նեղված փախստականների գրպանին»:

Այդ ժամանակ մեծ թենիսն արդեն ամենատարածված սպորտաձն էր Եվրոպայում՝ առաջին հերթին իր մատչելիությամբ և նաև այն հանգամանքով, որ պաշտոնական մրցումներին կարող էին մասնակցել և տղամարդիկ, և կանայք: Արագաշարժ ու ճարպիկ Իդան սկսում է հաճախել թենիսի մարզական խմբակ:

© Agence de presse MeurisseԻդա Ադամովա
Ида Адамова - Sputnik Արմենիա
Իդա Ադամովա

Բորիս Ֆոմենկոն պատմում է. «Ժամանակն անցնում էր, և ռուս էմիգրանտների կյանքը հետզհետե կարգավորվում և հունի մեջ էր մտնում: 1926 թվականի գարնանը թենիսիստների մի փոքր խումբ, ժամանակին էլիտար համարվող «Սանկտ Պետերբուրգի մարզական խմբակի» անդամները, վարձակալում են երկու մարզադաշտ «Մամեբի» ակումբի տարածքում, որը գտնվում էր Կուրբևուա փարիզյան արվարձանում, և շուտով Մեծ իշխան Դմիտրի Պավլովիչի գլխավորությամբ ստեղծում են այստեղ լաուն-թենիսի ակումբ: Դա առաջին ռուսական թենիսի ակումբն էր ոչ միայն Փարիզում, այլև ողջ ռուսական սփյուռքում: Ահա հենց այստեղ է սկսվում տակավին երիտասարդ աղջնակ Իդա Ադամովայի երկարամյա սիրավեպը լաուն-թենիսի հետ:Տաղանդաշատ աղջիկը ամեն ինչ միանգամից էր ըմբռնում և յուրացնում: 1928-ին 18-ամյա Ադամովան դարձավ արտերկրի Ռուսաստանի անդրանիկ առաջնության հաղթողը, եզրափակիչում պարտության մատնելով բազմափորձ Սոֆյա Պետրոկոկինոյին՝ անցյալում Մոսկվայի բազմակի չեմպիոնուհուն: Երկու տարի անց արդեն Իդան հաղթում է Էվիան-լե-Բլեյնի ուժեղ մասնակիցներ ունեցող մրցաշարում՝ մենախաղում և խառը զուգախաղում, այնուհետև Մոնտե Կառլոյում նվաճում մինչև 21 տարեկան թենիսիստների Երիտասարդական գավաթը: Նա ստիպված էր փոխել փախստականների համար նախատեսված իր նանսենյան անձնագիրը, այլապես չէր կարող Ֆրանսիայի սահմաններից դուրս մասնակցել միջազգային մրցումներին»:

1930-ականների սկզբից Իդա Ադամովան դասվում է արդեն Ֆրանսիայի լավագույն թենիսիստուհիների շարքը: Այդ ժամանակահատվածում Իդան մշտապես մասնակցել է բազմաթիվ եվրոպական երկրների բաց առաջնություններին: Նրա ամենախոշոր մարզական նվաճումները հետևյալն են եղել. 1929 և 1930 թթ. Իսպանիայի բաց առաջնության հաղթող, 1931-ին` Հոլանդիայի և Բեռլինի, 1932-ին` Իտալիայի և Ռումինիայի բաց առաջնությունների հաղթող: Ուիմբլդոնի և Ռոլան Գարոսի՝ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության մրցաշարերում, մենախաղում Ադամովան հասել է մինչև 3-րդ փուլ, Ռոլան Գարոսի զուգախաղերում` մինչև եզրափակիչ:

1935 թվականին Իդա Ադամովան ամուսնանում է ֆրանսիացի գրող և հրապարակախոս Կլոդ Բուրդեի հետ և ունենում երեք զավակ՝ երկու որդի և մեկ դուստր: Իր մարզական կարիերան Ադամովան ավարտում է 1930-ականների վերջին, սակայն ակտիվ սպորտից չի հեռանում, հայտնի է, որ նա որոշ ժամանակ աշխատել է որպես մարզիչ: Իդա Ադամյանց-Ադամովան մահացել է 1993-ին, 82 տարեկանում: Թաղված է Փարիզում, Պասսիի գերեզմանատանը:

Русская версия

Լրահոս
0