Սութհեմփթոնի երկրպագուները ցնծում են. Մխիթարյանը կարող է բաց թողնել խաղը

© REUTERSГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ կիսապաշտպանը ձգել է ոտքի մկանը ֆրանսիական «Սենտ Էտիենի» հետ խաղում և փոխարինվել է առաջին խաղակեսում՝ գնդակը դարպաս ուղարկելուց հետո:

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Անգլիական Լիգայի Գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Սութհեմփթոնի» հետ:

Генрих Мхитарян. Матч Манчестер Юнайтед - Лестер Сити - Sputnik Արմենիա
Մխիթարյանը երկրպագուներին է հիացնում, նրանք էլ՝ Մխիթարանին

Խաղին, հավանաբար, չի կարողանա մասնակցել «ՄՅ» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք է ստացել «Սենտ Էտիենի» հետ խաղի ժամանակ: Այս մասին արդեն հայտնել է «ՄՅ» մարզիչ Ժոզե Մոուրինյուն:

«Սութհեմփթոնի» երկրպագուներն ուրախացել են այս նորությունից, գրում է armsport.am պարբերականը:

«Ինձ դուր եկավ, որ Մխիթարյանը վնասվածք ստացավ: Առաջ, «սրբեր», — գրել է ակումբի երկրպագուներից մեկը: «Հենրիխ Մխիթարյանին փոխարինել են վնասվածքի պատճառով: Մեծ բախտավորություն կլինի «Սութհեմփթոնի» համար, եթե նա չկարողանա մասնակցել խաղին», — նշել է մեկ այլ երկրպագու:

Մինչդեռ «ՄՅ» նախկին հարձակվող Մայք Օուենն ասել է` որքան էլ ծանր չլինի Մխիթարյանի վնասվածքն, այն ճակատագրական չէ այս պահին, քանի որ կա Ռեշֆորդը, Մարսիալն ու այլք:

Русская версия

Լրահոս
0