Արցախ այցելած հնագետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

© Armenian Geographic Азохская пещера в Гадрутском районе Нагорного Карабаха
Азохская пещера в Гадрутском районе Нагорного Карабаха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել մի խումբ հնագետների նկատմամբ։ Նրանց թվում է նաև Արցախ այցելած իսպանացի հնագետը։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Ադրբեջանի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել մի խումբ հնագետների նկատմամբ, որոնց թվում է Իսպանիայի Բնական գիտությունների ազգային թանգարանի գիտաշխատող Յոլանդա Ֆերնանդես Խալվոն, քանի որ նա մասնակցել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում անցկացված պեղումներին։ Այս մասին հայտնում է noticias.terra կայքը։

Раскопки в пещерах Карабаха - Sputnik Արմենիա
Բացառիկ հայտնագործություն Ղարաբաղում. հնագույն մարդկանց գենը նման է հայերի գենին

Ադրբեջանի արտգործնախարարությունը վերոնշյալ հնագետներին անցյալ տարի արդեն ընդգրկել էր իր սև ցուցակում, իսկ այժմ դատախազությունն է քրեական գործ հարուցել:

Ըստ մեղադրող կողմի` գործը հարուցվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի համաձայն, «քանի որ միջազգային արշավախումբը պեղումներ է կատարել Ազոխի քարանձավում, իսկ Բաքուն Արցախը համարում է բռնազավթված տարածք»։

Ազոխի պեղումները հաստատել են, որ այնտեղ 7000 տարի առաջ ապրած մարդիկ եղել են հայերի նախնիները:

Բաքուն համարում է, որ իսպանացի և անգլիացի հնագետները խախտել են միջազգային իրավունքը և պեղումներ անցկացրել քառորդ դար առաջ «հայերի կողմից բռնազավթված տարածքում»:

Այս ամենում մեղադրվում է Իսպանիայի ազգային Բնագիտության և պատմության թանգարանը, քանի որ գումար է տրամադրել պեղումների համար: Ըստ Բաքվի` գիտնականները սահմանը հատել են ապօրինաբար, պեղումներ կատարել Ադրբեջանի տարածքում` առանց պաշտոնական թույլտվության:

Ազոխի քարանձավը, որն ուսումնասիրվում է 1960–ականներից, մարդկության առաջին կացարաններից մեկն է համարվում Եվրասիայում։

Գիտնականները կարողացել են ապացուցել, որ այնտեղ առնվազն երկու միլիոն տարի մարդիկ են ապրել:

Այս խմբի մեջ ներգրավված հայ գիտնականները ցանկանում էին ապացուցել, որ Արցախի վիճելի տարածքը մշտապես բնակեցված է եղել էթնիկ հայերով:

Русская версия

Լրահոս
0