Դահուկավազքի աշխարհի առաջնությանը 2 հայ մարզիկ կմասնակցի գլխավոր մրցաշարին

© armnocВ финском Лахти стартовал чемпионат мира по лыжным видам спорта
В финском Лахти стартовал чемпионат мира по лыжным видам спорта - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆինլանդիայում մեկնարկած դահուկավազքի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնում է հինգ մարզիկ` Սերգեյ Միքայելյանը, Միքայել Միքայելյանը, Թադեւոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը եւ Աննա Մխիթարյանը:

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Ֆինլանդիայում ընթացող դահուկավազքի աշխարհի առաջնությանը տղամարդկանց մրցաշարում Թադևոս Պողոսյանը 10 կմ դասական ոճում որակավորման փուլում զբաղեցրել է 11-րդ տեղը ու անցել հաջորդ մրցափուլ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Կանանց պայքարում՝ 5 կմ դասական ոճ, Կատյա Գալստյանը 7-րդն էր: Նա նույնպես հաղթահարել է որակավորման փուլը, իսկ Աննա Մխիթարյանը 15-րդ տեղով դուրս է մնացել հետագա պայքարից:

Հայ դահուկորդներից Սերգեյն ու Միքայելն իրենց բարձր վարկանիշերի շնորհիվ միանգամից կմասնակցեն գլխավոր մրցաշարին:

Արագավազքում հայ դահուկորդները չեն հաղթահարել որակավորման փուլը: Տղամարդկանց պայքարում Միքայել Միքայելյանը եղել է 96-րդը, Կատյա Գալստյանը 80-րդը, Աննա Մխիթարյանը` 83-րդը:

 

Լրահոս
0