Լոքյանը հորդորում է արջի ծառայություն չմատուցել, Տարոն Մարգարյանն էլ մոլորության մեջ է

© Sputnik / Karen Yepremyan Давид Локян. Заседание Национального собрания РА, 08.02.2017
Давид Локян. Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր Երևանում կայացել է Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովը։ Ելույթով հանդես է եկել տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Համայնքային խնդիրներից զատ անդրադարձ է եղել նաև նախընտրական գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Երբ համայնքապետը ցանկանում է, մեծացնում է սեփական եկամուտների մուտքը։ Այս համոզմունքն արտահայտեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովի մեկնարկին։

«Եթե ոչ, ստիպված պետք է լինեք տասնամյակներով մի քանի կոպեկ պետական դոտացիա ստանալ, այսպես գոյատևել ու դժգոհության մեջ պահել քաղաքացիներին»,-ասաց նա։

Դիմելով համայնքապետներին`նախարարը հորդորեց ընտրությունների ժամանակ արջի ծառայություններ չմատուցել։

«Համապետական ընտրությունների ժամանակ համայնքապետները պետք է այնպիսի դիրքում լինեն, որ արջի ծառայություններ չմատուցեն քաղաքական ուժերին»,- ասաց Լոքյանը։

Ճի՞շտ են այն լուրերը, թե համայնքներում գումար են բաժանում։ Լրագրողների այս հարցին Լոքյանը պատասխանեց, որ նման բաների չի հավատում։

ԱԺ ընտրությունների մասնակիցների ցուցակները - Sputnik Արմենիա
ԱԺ ընտրություններ. ովքե՞ր են ցուցակներում

«Ես կուզենամ, որ մեր համայնքապետները զերծ մնան այս խեղաթյուրված ընտրական պրոցեսներից և արժանապատվորեն գնան ընտրությունների: Եվ եթե կողմնորոշելու են իրենց համայնքի մարդկանց, ապա անեն քաղաքական հստակ ձևակերպումներով և ծրագրերով»,- ասաց Լոքյանը։

Թեմայի վերաբերյալ խոսեց նաև ժողովին մասնակցող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

«Թաղապետները կուսակցական են։ Երբ սկսվի քարոզարշավը, ցանկություն ունենան ակտիվ քարոզչություն իրականացնելու, մենք օրենքով սահմանված կարգով դա կապահովենք»,-ասաց քաղաքապետը։

Քաղաքապետը վստահություն հայտնեց, որ հանրապետականներն իրար դեմ չեն մրցակցում։

Լրահոս
0