Մամուլ. Հանրապետականի շտաբի ծեծկռտուքն ու խարդախությամբ ներմուծված սմարթֆոնները

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է փետրվարի 24–ի մամուլի տեսությունը։

«ՀԺ»․Եղունգի հեռախոս

Անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել «Նոկիա» մակնիշի մի քանի հազար բջջային հեռախոս, որոնք, սակայն, ձևակերպվել են բոլորովին այլ ապրանքի անվան տակ և, ըստ էության, չեն մաքսազերծվել: Հիմա այդ հեռախոսները վաճառքում են:

Թերթի տեղեկություններով, հեռախոսների մեծագույն մասը ներկրվել է անցած տարվա առաջին կեսի ընթացքում եւ մաքսայինում ձևակերպվել է որպես եղունգների խնամքի պարագաներ: Հետագայում փաստը հայտնի է դարձել իրավապահ մարմիններին, սակայն շատ արագ կոծկվել է:

Контрабанда золота - Sputnik Արմենիա
ՀՀ քաղաքացին փորձել է մաքսանենգ ճանապարհով ոսկի տեղափոխել Վրաստան

Ըստ թերթի՝ մեծածավալ այդ մաքսանենգությունն իրականացրել է իշխանության ամենաբարձր օղակներից հովանավորվող հայտնի օլիգարխներից մեկը:

Վերջինս լայնորեն ներկայացված է նաև բջջային հեռախոսների եւ դրանց աքսեսուարների հայաստանյան շուկայում: Առանց մաքսազերծման թանկարժեք հեռախոսների` տվյալ դեպքում սմարթֆոնների ներկրումը զգալի վնաս է հասցրել շուկայում գործող այլ տնտեսվարողներին, սակայն վերջիններս, հաշվի առնելով մաքսանենգի ազդեցությունը, խուսափում են այդ մասին բարձրաձայնել:

«Հրապարակ». Ծառուկյանն անձամբ է տանելու քարոզարշավը

Որտեղի՞ց է սկսելու եւ ի՞նչ քարոզարշավ է վարելու «Ծառուկյան դաշինքը»՝ հարցրինք մամլո պատասխանատու Իվետա Տոնոյանին։

«Քարոզարշավի ժամանակացույցը դեռ մշակման փուլում է: Բոլոր դեպքերում, պարոն Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում, զրուցելու-հասկանալու է ժողովրդի դարդուցավը, զուգահեռաբար գործելու են այլ քարոզչական խմբեր»:

Ինչպե՞ս է դիմագրավելու հակաքարոզչությանը, դաշինքից դուրս մնացած քաղաքական ուժերը, կարծես, դեմարշի են պատրաստվում։ «Հակաքարոզչությանը մեր վերաբերմունքը, անշուշտ, բացասական է, բացառապես առաջնորդվելու ենք մեր ծրագրերի քարոզչությամբ»: Չե՞ք պատասխանելու: «Փորձելու ենք չմտնել այդ կարգի պոլեմիկաների մեջ»:

ԲՀԿ համագումարի առավել ուշագրավ դրվագները - Sputnik Արմենիա
«Ծառուկյան» դաշինքի անդամների արդարացումները

«Փաստ». Թոխմախի Մհերի՝ Կադաստրի պետի տեղակալ որդին հրաժարականի դիմում է գրել

Թերթի տեղեկություններով՝ Կադաստրի պետական կոմիտեի տեղակալ, այդպես էլ ՀՀԿ-ն չլքած պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին՝ Դավիթ Սեդրակյանը, աշխատանքից ազատման դիմում է գրել:

Այս մասին տեղեկությունը «Փաստի» հետ զրույցում հաստատեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: «2 օր առաջ, կարծեմ, դիմում է ներկայացրել»,- ասաց Սարգսյանը: Ո՞րն է Դավիթ Սեդրակյանի հեռացման պատճառը, հարցին ի պատասխան Կադաստրի պետն ասաց. «Պատճառը չգիտեմ, գրել է՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:

Թերթը նշում է, որ Դավիթ Սեդրակյանը պատրաստվում էր Երևանի Կենտրոն և Էրեբունի ընտրատարածքում պատգամավոր առաջադրվել, սակայն, թերևս, իշխանության ճնշումների ներքո հետ կանգնեց որոշումից:

Դավիթ Սեդրակյանի դիմումը պետք է ստորագրի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Մարտին Սարգսյանի ներկայացմամբ:

«Ժողովուրդ». Ծեծ ու ջարդ հանրապետականի շտաբում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության երկու պատգամավորներ նախընտրական բախումներ են ունեցել։ Կա մեկ վիրավոր։ Իսկ ինչից է սկսվել պատմությունը։ Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, որը ՀՀԿ-ի թեկնածուն է Արարատում՝ ռեյտինգային ընտրակարգով, վերջերս Մասիս քաղաքում նախընտրական շտաբ է բացել:

Республиканская партия Армении - Sputnik Արմենիա
Հին օլիգարխները ՀՀԿ նոր ցուցակում

Նա իր շտաբը տեղակայել է Հանրապետական կուսակցության թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին: Այս հանգամանքը դուր չի եկել Հանրապետական թեկնածու Մուրադ Մուրադյանին։

Մուրադ Մուրադյանն էլ որոշել է պատժել նրան։ Ուղարկել է իր թիմի տղաներին, որոնք մի քանի մեքենայով մտել են Արայիկ Գրիգորյանի շտաբ, դաժան ծեծի են ենթարկել շտաբի պատասխանատուներից Սամվել անունով մի անձի, որը գլխի շրջանում ստացել է մի շարք վնասվածքներ։

«Ժողովուրդի» տեղեկություններով` ոստիկանները այցելել են Մասիս քաղաքում Արայիկ Գրիգորյանի կողմից բացված շտաբ: Դեպքից հետո անհայտ է, թե ուր է Մուրադ Մուրադյանը։ Ծեծից հետո Արայիկ Գրիգորյանը մտել է Մուրադ Մուրադյանին պատկանող շտաբ և ասել, որ անպատիժ չի մնալու Մուրադիկը, վաղը կշարունակվի «թեման»։

Լրահոս
0