Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա այցով եղել է Վրաստանում։ Վարչապետի մակարդակով տեղի ունեցած վերջին այցը կայացել էր 2015թ-ին, սակայն այն կրել էր ոչ թե պաշտոնական, այլ աշխատանքային բնույթ։
Արդեն քննարկվել են երկու հարևան երկրների համագործակցության արդի հարցերը, մի շարք հարցերի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
Երկու երկրների փորձագետները կպատմեն համագործակցության նոր ուղենիշի մասին։
Երևանում`
Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյան։
Թբիլիսիում`
Վրաստանում Տարածաշրջանային անվտանգության կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկի։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 60-0131, բջջ.` +374 (94) 18-3377։
«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։