Զորավար Անդրանիկ. պետք էր ցույց տալ, որ հայը կարող է զենք վերցնել

© treasuryСмбат Бороян (Махлуто) и Андраник Озанян (Полководец Андраник)
Смбат Бороян (Махлуто) и Андраник Озанян (Полководец Андраник) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
1865 թվականի փետրվարի 25-ին է ծնվել հայտնի հայ զորահրամանատար Անդրանիկ Օզանյանը:

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Անդրանիկ Օզանյանը ժողովրդի կողմից ամենահարգված զորահրամանատարն է, Հայաստանի ազգային հերոս, ով իր կյանքը նվիրել է թուրքական լծից Հայաստանի ազատագրման պայքարին:

Օզանյանը ծնվել է 1865 թվականին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում, արհեստավորի ընտանիքում: Դեռ երիտասարդ տարիներին նա միացավ Արևմտյան Հայաստանի ազատագրման պայքարին: Սովորել է Մուշեղյան վարժարանում, որտեղ նրան «հեղափոխական են» կարգել:

Андраник Озанян - Sputnik Արմենիա
Զորավար Անդրանիկի «Մարտական հրահանգները»

Հորը վիրավորանք հասցրած թուրքին ահաբեկելու պատճառով բանտից խուսափելու համար, նա մեկնեց Կոստանդնուպոլիս, աշխատեց ռազմական գործարանում, այնուհետև տեղափոխվեց Ռումինիա: 1891 թվականին միացավ սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսակցությանը, իսկ մեկ տարի անց դարձավ «Դաշնակցություն» կուսակցության անդամ (կուսակցության շարքերը լքեց 1907 թվականին, վերականգնվեց 1914 թվականին և կրկին լքեց այն 1917 թվականին):

19 դարի 90-ական թվականներին անդամակցեց Գուրգենի, Աղբյուր Սերոբի Հայդուկյան խմբավորմանը: Զենք ձեռք բերելու և ազատագրական ուժերի միավորման նպատակով եղել է Ստավրոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Էջմիածնում, Թավրիզում և այլն: Համագործակցել է Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի և Մեծն Մուրադի հետ: Աղբյուր Սերոբի մահից հետո (1899) գլխավորել է ինքնապաշտպանական մի շարք մարտեր: Մեծ փառքի նա արժանացավ Առաքելոց Վանքի (1901 նոյեմբեր) և Ախթամարի (1904 օգոստոս) մարտերից հետո:

1904 թվականի վերջում Անդրանիկը եղել է Իրանում և Անդրկովկասում, հանդիպումներ ունեցել հասարակական և քաղաքական շրջանակներում: Թիֆլիսում բարեկամական կապ է հաստատել և 1924-20 թվականներին շփվել Հ.Թումանյանի հետ:

Հայ-թաթարական բախման ժամանակ, զենք ձեռք բերելու նպատակով, Անդրանիկին ուղարկել են Ֆրանսիա և Բուլղարիա: Հրապարակել է իր «Մարտական հրահանգները» զինվորական կանոնադրությունը:

Երիտթուրքերի հեղափոխությունից հետո հանդես է եկել երիտթուրքերի հետ դաշնակների համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու Դաշնակցության առաջարկը:

Ուջանի միակ դպրոցի տնօրենը պատմեց, թե ինչպես են տեղադրել Անդրանիկի կիսանդրին - Sputnik Արմենիա
Թե ինչպես ուջանցիները փրկեցին Զորավար Անդրանիկի հուշարձանը

1912-1913 թվականներին հայ-բուլղարական կամավոր ջոկատի կազմում, վաշտի վոյեվոդայի կոչումով, Անդրանիկը մասնակցեց Բալկանյան պատերազմին և թուրքերի դեմ մարտերում առանձնացավ իր ռազմավարական մարտական հմտություններով` սպայի կոչմանն արժանանալով: Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին նա մեկնեց Թիֆլիս և Կովկասյան բանակի կազմում առաջին հայ կամավորական ջոկատի հրամանատար նշանակվեց: 1918 թվականին Անդրանիկ Օզանյանը գեներալ-մայորի կոչում ստացավ:

Անտանտի պետությունների վարած քաղաքականությունից հիասթափվելով, ինչպես նաև Դաշնակցության հետ չբարիշելով, նա լքում է Զանգեզուրն ու հասնում Էջմիածին:

Նա լուծարում է իր զորամասը, փոխանցում ունեցվածքը Կաթողիկոսին և մեկնում Թիֆլիս, որտեղ մի քանի օր հյուրընկալվում է Թումանյանի մոտ, իր զայրույթն է արտահայտում մենշևիկների հասցեին, որը իրար դեմ է լարում երկու հարևան ժողովուրդների` հայերին և վրացիներին:

Զորավարը մահացավ Կալիֆորնիայում, սակայն հոգեհանգստյան արարողություններ անցկացվեցին աշխարհի բոլոր հայ համայնքներում: Անդրանիկին վերահուղարկավորեցին 2000 թվականին, Եռաբլուրում: Նրա շիրմաքարին գրված է՝ Հայերի գեներալ:

Մեծն զորահրամանատարը մինչև կյանքի վերջին օրերը ապրել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, մահվանից հետո նրա աճյունը տեղափոխվեց Ֆրանսիա` Պեր-Լաշեզ գերեզմանոց, այնուհետև, վերջապես, նա հանգստություն ձեռք բերեց մայրենի հողում:

 

Լրահոս
0