Հասրաթյան. Ադրբեջանցի զինծառայողների դիակներն ընկած են միջդիրքային տարածքում

© Sputnik / Asatur YesayantsСовместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА
Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում խոսել է սահմանային լարվածության և ադրբեջանական հերթական ապատեղեկատվության մասին:

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Սենոր Հասրաթյանը մասնավորապես գրել է.

«Այսօր գիիշերը ադրբեջանական զինուժը, դիմելով հերթական սադրիչ գործողությունների, շտապել է իր սովորության համաձայն կրկին մեղադրել հայկական կողմին:

Այնինչ հարևան երկրի շարքային քաղաքացիները և, մասնավորապես, այն ադրբեջանցիները, որոնց զավակները՝ իրենց անգլուխ հրամանատարության կողմից տրված հրամանի արդյունքում հայտնվել են անիմաստ զոհի կարգավիճակում և այս պահին նրանց դիակները ընկած են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում, պարտավոր են վերջապես հասկանալ, որ դա հետևանք է ոչ այլ ինչի, քան ալիևների ու հասանովների վարած տխմար քաղաքականության…»

 

Լրահոս
0