Մեր երկրում աբսուրդ է նաև եղանակը

© Sputnik / Asatur YesayantsВид на Ереван с вертолета
Вид на Ереван с вертолета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում եղանակային պայմանները անոմալ դրսևորումներ են ցուցաբերում, որոնք տեղի չեն ունեցել վերջին 100 տարվա մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Կանխատեսված տաք օդային զանգվածների ներթափանցման արդյունքում երեկ ցերեկը Բագրատաշենում օդի ջերմաստիճանը հասել է +20, Իջևանում և Կապանում +17, բոլոր լեռնային մարզերում՝ +5, նույնիսկ Աշոցքում գրանցվել է դրական ջերմասռիճան +1, Երևանի բարձրադիր գոտում մինչև +5: Այդ մասին իր ֆեսբյոքյան էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Արարատյան դաշտում նկատվում է բացառիկ երևույթ, որը ըստ դիտարկումների արխիվում տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատած՝ չի գրանցվել վերջին 100 տարիների ընթացքում:

Տաք օդային հոսանքների և երկրի մակերևույթի սառը օդի շփումից կրկին առաջացել է մառախուղ, որը թույլ չի տալիս արեգակնային էներգիայի ներհոսքը դեպի Արարատյան գոգավորություն, որի արդյունքում օդի ջերմաստիճանը ցերեկը չի բարձրանում:

Русская версия

Լրահոս
0