Փոստանջյանը պաշտոնապես լքեց «Ժառանգությունը»

© Sputnik / Асатур Есаянц Заруи Постанджян
Заруи Постанджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պատգամավորի հեռանալու պատճառն այն է, որ «Ժառանգությունն» ընդգրկվել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքում։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից։ Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

«Հայտնում եմ, որ Զարուհի Փոստանջյանը սեփական կամքով դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից»,- ասաց Սահակյանը։

Փոստանջյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «ակնհայտ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից»: Այդ պատճառով էլ նա դուրս է գալիս «Ժառանգություն» կուսակցությունից։

Русская версия

Լրահոս
0