ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ջրվեժ» անտառպարկի գլխավոր մուտքի մոտակայքում արգելափակվել է «Mercedes» մակնիշի 2 ավտոմեքենա:
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից: