00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գնտվում․Գալստանյան
17:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլորիդ ուշքն ու միտքը Հայաստանում է, ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու

© govКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում կոչով դիմում է նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, ուզում են մասնակից լինել հայրենիքի ապագայի կառուցմանը:

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Հայաստանը և Սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով, հայրենիքի ապագայի վերաբերյալ անհանգստությամբ, վստահ է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նրա կարծիքով` Հայաստանն ու Սփյուռքը միմյանց հանդեպ պատասխանատվություն ունեն, որն էլ համոզում է միավորել ուժերը և բազմապատկել հնարավորությունները։

«Ժամանակն է, որ շրջվենք ու ասենք ինքներս մեզ՝ փոխել կարող ենք միայն մեր ուժով ու մեր խելքով։ Մեր անկախության ճանապարհին ունեցել ենք հաջողություններ, նաև սխալներ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված: Գիտակցել ենք բացթողումները, և հերթական սխալները թույլ տալու իրավունք այլևս չունենք»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է գործադիրի ղեկավարը։

Խելացի լինել և խելացի օգտագործել մեր մրցակցային առավելությունները. վարչապետի խոսքով`այս ամենը պարտադրում են մեզ մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքն ու այսօրվա մարտահրավերները։

«Մեր հարստությունն այսօր որոշվում է ոչ թե նավթով ու գազով, այլ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի խելացի մարդկային ներուժով։ Մենք հրավիրում ենք սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար»,- գրել է վարչապետը։

Визит премьер-министра РА Карена Карапетяна в Гюмри - Sputnik Արմենիա
Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստման տերն է

Վարչապետի համոզմամբ` չօգտագործել սփյուռքի ներուժը, նշանակում է լինել եսակենտրոն ու ներփակված, չտրամադրել սփյուռքում առկա առաջադեմ միտքը գործընկերներին, երիտասարդներին և ուսանողներին, նշանակում է լինել անարդյունավետ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում:

«Անկախ նրանից, թե որ երկրում ենք ապրում, ես ներքին համոզմունք ունեմ, որ բոլորիդ ուշքն ու միտքը Հայաստանում է, և բոլորիդ մոտ հպարտության ու արժանապատվության զգացողությունը պայմանավորված է նաև Հայաստանի բարեկեցությամբ: Ուրեմն ամեն ինչ անենք, որպեսզի մեկս մյուսին ուժեղացնենք, միավորվենք ու միասին կառուցենք երկրի ապագան, որպեսզի մեր երեխաները վստահ լինեն, որ Հայաստանը ժամանակ անց չի զիջելու առաջադեմ այն երկրներին, ուր հայերը հաճախ գնում են լավ կյանքի ակնկալիքով:Վստա՛հ եղեք, ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու»,- նշել է Կարեն Կարապետյանը։

Անկախ ապրելու վայրից, կուսակցական պատկանելությունից և սոցիալական դիրքից, վարչապետի խոսքով, մենք բոլորս ունենք մեկ գաղափար, որի շուրջ պետք է միավորվենք և համախմբվենք։

«Կոչ եմ անում՝ միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք։ Սիրով սպասում ենք ձեզ»,- եզրափակել է Կարապետյանը։

 

Լրահոս
0