Վրաստանի քաղաքացիները Շենգենյան գոտի կմեկնեն առանց վիզայի. ԵՄ–ն հաստատեց

© Sputnik / Давид Хизанишвили / Անցնել մեդիապահոցСамолет авиакомпании "Айрзена - Грузинские авиалинии"
Самолет авиакомпании Айрзена - Грузинские авиалинии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրամիությունում ավարտվեց Վրաստանի համար վիզաները չեղյալ հայտարարելու եզրափակիչ ընթացակարգերից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Եվրամիության խորհուրդը երկուշաբթի հավանություն է տվել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը չեղյալ հայտարարելու որոշմանը, հաղորդում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին։

«Եվրամիության խորհուրդը հաստատել է կանոնակարգը, որը ենթադրում է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանում», — գրել է Կվիրիկաշվիլին Facebook-ում իր էջում։

Մարտի 1-ին օրենսդրական փոփոխությունը կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահն ու ԵՄ Խորհրդում նախագահող Մալթայի ներկայացուցիչը: Դրանից հետո փոփոխությունը կհրապարակվի Եվրամիության պաշտոնական պարբերականում: Կարգավորումն ուժի մեջ կմտնի հրապարակումից 21 օր անց, և Վրաստանի քաղաքացիները կկարողանան Շենգենյան գոտու երկրներ մեկնել առանց վիզայի։

Русская версия

Լրահոս
0