ՀՀԿ–ական պատգամավորը հերքում է համագյուղացուն ծեծելու մեղադրանքները

© PHOTOLUREБазмасер Аракелян
Базмасер Аракелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀԿ–ական պատգամավոր Առաքելյանը ծեծել է համագյուղացուն, քանի որ նա որոշել է քվեարկել «Դաշնակցության» օգտին։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքը։ Լրագրողների հետ զրուցում նա նշեց, որ իր հայրենի Փարպի գյուղում ոչ մի միջադեպ էլ չի եղել։

«Ի՞նչ միջադեպ: Ես վերջին անգամ մարդ ծեծել եմ 15 տարեկան հասակում և այն էլ՝ այն ժամանակ, երբ մարզիկ էի: Նորից եմ ասում՝ ոչ մի միջադեպ չի եղել: Մնացածը կիմանաք մեկ-երկու օրից: Ես ամեն ինչ անելու եմ, որ իմ ընտրատարածքում ընտրություններն անցնեն անբիծ և ժողովրդավարական», — ասաց Առաքելյանը։

Ավելի վաղ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական ծրագրի տնօրեն, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Բազմասեր Առաքելյանը ծեծուջարդ է նախաձեռնել իր հայրենի Փարպի գյուղում։ Թեկնածուի մի քանի տասնյակ կողմնակիցները Բազմասեր Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, որին արդեն տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկանություն, սակայն քրեական գործ դեռ չի հարուցվել։

Русская версия

Լրահոս
0