Երևանի բազմաբնակարան շենքերի մուտքերը կնորոգվեն

© Sputnik / Aram NersesyanГород Ереван
Город Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2017 թվականին մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել բազմաբնակարան շենքերի 1624 մուտք: Այդ ծավալով մուտքերի նորոգման աշխատանքներ մայրաքաղաքում երբեք չեն իրականացվել:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Ընթացիկ տարում նախատեսված ծրագիրը 704 մուտքով շատ կլինի 2016 թվականի ցուցանիշից: Այս մասին հայտնում է ԵՐևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Կոնկրետ հասցեներում տեղակայված շենքերի նորոգման մասին բնակիչներին կիրազեկեն շքամուտքերի հայտարարությունների տախտակներին փակցված տեղեկագրերը:

Սկսած 2014 թվականից` նորոգվում են ոչ միայն շքամուտքերը, այլև բոլոր հարկաբաժինները՝ ներառյալ հատակը, պատերն ու առաստաղը, աստիճանավանդակները: Տեղադրվում են նաև բազրիքներ, իրականացվում է մալուխների կաղապարապատում, վերանորոգվում են մուտքերի տանիքները:

Հարկ է նշել, որ մինչև 2019 թվականի ավարտը նախատեսվում է վերանորոգել մայրաքաղաքի բոլոր բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերը:

Լրահոս
0