Հայաստանում սկսելու են նշել պետական խորհրդանիշների օրը

© Sputnik / Asatur YesayantsАрмения. Ереван
Армения. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պետական խորհրդանիշների օրը Հայաստանում կսկսեն նշել մոտ ապագայում։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ լրացումներ է կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, որոնց համաձայն՝ պետական խորհրդանիշների օրվա մասին կետ է լինելու։

Ինչպես նշեց Հայաստանի մշակույթի և երիտասարդության հարցերով փոխնախարար Արթուր Պողոսյանը, պետական խորհրդանիշների օրը նշվելու է Սահմանադրությանը օրը` հուլիսի 5-ին։

Պողոսյանի խոսքով` հայկական պետական խորհրդանիշների տոնական օրը նշելը անհրաժեշտ է երիտասարդությանը ճիշտ դաստիարակելու և պետական խորհրդանիշները ճանաչելի դարձնելու համար։

Русская версия

Լրահոս
0