Թուրքիայի դատարանը մերժել է Կարո Փայլանի դիմումը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի՝ խոսքի ազատության իր իրավունքը վերականգնելու պահանջի դիմումը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի՝ խորհրդարանում ելույթից հետո իրեն 3 նիստի մասնակցելու իրավունքից զրկելու ու նրա ելույթը նիստի արձանագրությունից հանելու վերաբերյալ որոշումը չեղարկելու պահանջը: Այս մասին գրում է «Ակօսը» պարբերականը։

Шествие Я Каро в Ереване - Sputnik Արմենիա
Թուրքիայի ազգայնականներն ուզում են Կարո Փայլանին զրկել պատգամավորական մանդատից

Թուրքիայի Սահմանադրական դատարանին Փայլանի բերած փաստարկները չեն բավարարել:

Փայլանն ավելի վաղ դիմել էր դատարան՝ պահանջելով վերականգնել խոսքի ազատության իր իրավունքը:

Ինչպես տեղեկացրել էինք՝ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ Կարո Փայլանն ասել էր, որ Թուրքիան ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ հայերի կողմից կազմված Սահմանադրության առաջին օրինակը մերժվեց, և իշխանությունները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես հիմա:

Ցեղասպանություն եզրույթի համար Կարո Փայլանին պատժել էին` զրկելով առաջիկա 3 նիստերին մասնակցելու իրավունքից: Փայլանի խոսքը հանվել էր նիստի արձանագրություններից:

 

Լրահոս
0