Հերթական լարված գիշերը. Ադրբեջանը գործի է դրել հրթիռահրետանային կայանքը

© Sputnik / Asatur YesayantsСитуация в Мадагисе
Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փետրվարի 28-ին և լույս մարտի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ լարված: Հատկապես հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել գիշերվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik — Հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ՝ բացի տարբեր տրամաչափի ականանետերից և «Դ-44» տիպի հրանոթից, ադրբեջանական զինուժը կրակ է վարել նաև «TR-107» տիպի հրթիռահրետանային կայանքից (5 արկ)»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք նաև, որ նույն ուղղությամբ երեկ կիրառվել է ‹‹SPIKE›› տեսակի հակատանկային կառավարվող հրթիռ:

Հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չի կրել:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հանգիստ է:

Լրահոս
0