Նալբանդյանը չի բացառում Արցախի ճանաչումը

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел Армении Эдвард Налбандян
Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ հնարավոր է՝ մինչև տարեվերջ թեկուզ մեկ երկիր ճանաչի Արցախի անկախությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ աշխատանքային հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել, որ թեկուզ մեկ երկիր կճանաչի Արցախի անկախությունը, հայտնում է արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։

Военная каска - Sputnik Արմենիա
Արցախում դարձյալ զինվոր է զոհվել. սահմանում անհանգիստ վիճակ է

Միաժամանակ, նա նշել է, որ մեկ երկրով չէ միջազգային ճանաչումը, ամեն ինչն իր սկիզբն ունի։ Դրան է միտված եռանախագահների հետ բանակցային գործընթացը՝ ուղղված բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, Արցախի ինքնորոշման իրավունքի ոչ միայն ճանաչմանը, այլև իրագործմանը։

Նալբանդյանն անդրադարձել է նաև սահմանին տիրող լարվածությանը, նշելով, որ դա նշանակում է՝ Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում։ Ըստ նրա՝ Ադրբեջանի ղեկավարությունն իրեն փակուղու մեջ է դրել, փորձում է ուժ օգտագործել, սակայն Արցախը հակազդում է:

Русская версия

Լրահոս
0