Կարապետյան. Գազի սակագնի նվազեցումը ձրի պանիր չէ

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցГазопровод
Газопровод - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գազի սակագների նվազեցման մասին որոշումը «Գազպրոմն» ընդունել էր Հայաստանում սպառման աճը խթանելու համար, չորեքշաբթի հայտնել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանը ստիպված չի լինի արտադրական ձեռնարկություններով կամ այլ հզորություններով փոխհատուցել գազի սակագնի իջեցման համար, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Համոզված եմ, որ նման բան տեղի չի ունենա»,- ասաց Կարապետյանը` պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, թե արդյո՞ք Հայաստանը ստիպված կլինի ինչ-որ կերպ փոխհատուցել գազի սակագնի իջեցման համար։

Продажа меховых изделий в Москве - Sputnik Արմենիա
Հայաստանը կերկարացնի բնական մորթուց ապրանքների դրոշմավորման մասին համաձայնագիրը

Նրա խոսքով` «Գազպրոմ-Արմենիայի» ներկայացուցիչները կհրավիրվեն ԱԺ՝ խորհրդարանականներին մանրակրկիտ ներկայացնելու մեխանիզմներն ու գազի սակագների իջեցման նպատակը։

Կարապետյանն ընդգծեց, որ գների նվազեցումը ենթադրում է կապույտ վառելիքի սպառման ծավալների ավելացում։ Բացի այդ, «Գազպրոմի» որոշումը պայմանավորված է Վրաստանի տարածքով գազի տարանցման համար սակագնի իջեցմամբ։

Նա հավաստիացրեց, որ ռուսական ընկերությունը պատրաստ է սուբսիդավորել այն 14 մլրդ դրամը, որի չափով կնվազի «Գազպրոմի» եկամուտը գազի սակագնի նվազեցումից հետո։

Մանուկյանի խոսքով էլ` «անվճար պանիր լինում է միայն թակարդում»։ Նա կասկած հայտնեց, որ «Գազպրոմը» կկարողանա հասնել գազի սպառման ծավալների ավելացմանը, քանի որ Հայաստանում կրճատվում է բնակչությունը, նվազում է սպառողների թիվը, ուսին՝ նաև օգտագործվող գազի ծավալը։

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը

«2015 թվականին Հայաստանը 2 մլրդ խմ գազ է ստացել, իսկ 2016 թվականին` 1.8 մլրդ։ Այսինքն՝ սպառումը նվազել է 6,8%-ով։ Ընդ որում, նոյեմբերին ու դեկտեմբերին ցուրտ է եղել»,- ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով` նույնպիսին են նաև էլեկտրաէներգիայի սպառման ցուցանիշները։

2017 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի քաղաքացիները էլեկտրաէներգիայի համար իջեցված սակագնով են վճարում։ Գազի 1 խմ-ը սպառողների համար նվազել է 7 դրամով և այժմ կազմում է 139 դրամ։

Русская версия

Լրահոս
0