Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը

© Sputnik / Асатур Есаянц Национальное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինը տարի առաջ, երբ ոստիկանները ցրում էին ցուցարարներին, բախումների հետևանքով 10 մարդ մահացավ։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին մարտի 1-ի զոհերի հիշատակին:

«Գիտեմ, որ բոլորդ սպասում եք, ուստի առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը», — ասաց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը:

2008 թվականի փետրվարի 19-ին Երևանում բողոքի ակցիաներ կազմակերպվեցին, որոնց ընթացքում ցուցարարները բողոքում էին նախագահական ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ։ Մարտի 1-ին ոստիկանությունը սկսեց ցրել ցուցարարներին։ Բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավորները տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան։

Русская версия

Լրահոս
0