Սերժ Սարգսյանը Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Պուտինի հետ

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցГосударственный визит В.Путина в Армению
Государственный визит В.Путина в Армению - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ենթադրվում է, որ ՀՀ նախագահը Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կքննարկի Արցախի հարցը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի- Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը` հղում անելով ՀՀ նախագահի աշխատակազմին։

Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպելու են։

Հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հարցն ու Արցախի իրավիճակը։ Թերթի տվյալով` հանդիպման արդյունքում ներդրումային համաձայնագրեր են ստորագրվելու։

Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը կանցկացվի երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակում։

Русская версия

Լրահոս
0