Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում «տագնապ» է հայտարարվել

© Sputnik / Asatur YesayantsСовместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА
Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուսումնական տագնապի շրջանակում զինծառայողները երթեր են անցկացնում «Կամխուդ» և Ալագյազ» զորավարժարաններում։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների համար «տագնապ» ազդանշան է տրվել, և նրանք շարժվել են դեպի «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններ՝ պլանային մարտական ստուգման շրջանակում: Այդ մասին հայտնում է Ռուսական ռազմակայանի մամուլի ծառայությունը։

Հետևակային, տանկային, հետախուզական, հրետանային և զենիթային ստորաբաժանումները բարդ մարտավարական հանգամանքներում մշակում են ավիացիայի հարվածներին հակահարված տալու, թունավոր նյութերով վարակված, ձնով ծածկված դժվարանցանելի տարածքների և պայմանական դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունների գոտիների հաղթահարման գործողությունները:

Ստորաբաժանումները կփակեն օդային տարածքը Բուկ Մ1-2, Ս-300Վ համալիրների, «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանի ՄիԳ-29 կործանիչների և Մի-8ՄՏ ու Մի-24Պ ուղղաթիռների օգտագործմամբ:

Русская версия

Լրահոս
0